Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրահայտ իտալացիները` հայկականության ու Կոմիտասի մասին

Մարտ 09,2019 14:30

Երկու հանրահայտ իտալացիներ` սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին եւ ակորդեոնահար Սիմոնե Զանկինին տպավորված են հայկական երաժշտությամբ: Երեւանյան համերգներին, ի թիվս այլ գործերի,  նրանք կատարելու են Բաբաջանյանի եւ Թարիվերդեւի ստեղծագործությունները: Մոնդելչին հիշում  է Ալքեսանդր Հարությունյանին, ասում է, որ իր նախկին  համերգներից մեկում կոմպոզիտորն առաջին շարքերում էր նստած: Երկու երաժիշտներն էլ նշում են, որ եվրոպական համերգների ժամանակ էլ են իրենց ծրագրերում հայ կոմպոզիտորների գործեր ներառում, ունկնդիրն էլ ջերմությամբ է ընդունում:

Ֆեդերիկո Մոնդելչին «փակագծեր» բացեց, որ Կոմիտասի ստեղծագործությունների փոխադրումներ են արվել, որպեսզի դրանք նվագի սաքսոֆոնով: Նա ընդգծեց, որ հայկական երաժշտությունը ինքնատիպ է, ու եթե անգամ հայազգի կոմպոզիտորը այլ երկրում է ապրում, ինչպես օրինակ, Արամ Խաչատրյանը, միեւնույն է նրա երաժշտությունից հայկականություն է «ծորում»:

 Լուսանկարը` Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ, 

08.03.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031