Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ համազեկուցողները կժամանեն Հայաստան

Մարտ 08,2019 21:15

ԵԽԽՎ համազեկուցողներ Յուլյա Լովոչկինան (Ուկրաինա) և Անդրեյ Շիրցելին (Սլովենիա) մարտի 12-14-ը փաստահավաք այց կկատարեն Երևան՝ մշտադիտարկման ենթարկելու Հայաստանի պարտավորությունների և հանձնառությունների կատարման ընթացքը:

Քննարկումները կկենտրոնանան վերջին քաղաքական զարգացումների և նոր կառավարության առաջնահերթությունների, ինչպես նաև ժողովրդավարական և սոցիալական բարեփոխումների վրա:

Նախատեսվում է, որ համազեկուցողները կհանդիպեն գլխավոր դատախազի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի, Մարդու իրավունքների պաշտպանի, Հատուկ քննչական կոմիտեի ղեկավարի և Ամենայն հայոց կաթողիկոսի հետ:

Խորհրդարանում համազեկուցողները կհանդիպեն մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի, պետաիրավական հարցերի խորհրդարանական հանձնաժողովների նախագահների հետ, ինչպես նաև առանձին հանդիպումներ կունենան խորհրդարանական խմբերի ղեկավարների հետ:

Նախատեսվում է, որ նրանք կհանդիպեն նաև անկախ քաղաքական վերլուծաբանների հետ և կլոր սեղան հանդիպումներ կունենան ժողովրդավարության, իրավական և սոցիալական բարեփոխումների դաշտում գործող մի շարք հասարակական կազմակերպությունների հետ:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031