Մարրտի 8-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ (ԳՆԱՆ) դեսպան Անջեյ Կասպշիկին:
Կողմերը քննարկել են Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին և ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի կողմից իրականացվող դիտարկումներին առնչվող մի շարք հարցեր։
Մասիս Մայիլյանը կրկին ընդգծել է անվտանգության ոլորտում կանխատեսելիության և թափանցիկության մակարդակի բարձրացման, ինչպես նաև հնարավոր միջադեպերի կանխման նպատակով հրադադարի ռեժիմի պահպանման միջազգային վերահսկողության մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը։ Այդ համատեքստում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարը նշել է, որ կարևոր է շարունակել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների՝ կյանքի կոչմանն ուղղված ջանքերը։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել նաև ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակի՝ տարածաշրջան այցին վերաբերող հարցերին։
ԱՀ ԱԳՆ