Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«2018թ.-ի զանգվածային ցույցերին ակտիվ մասնակցել են կրոնական կառույցների անդամները». «Հայաստանի հելսինկյան կոմիտե»

Մարտ 08,2019 18:22
helsinkyan

«2018 թ.-ի ապրիլին տեղի ունեցած զանգվածային ցույցերին հանրության այլ շերտերի հետ միասին իրենց ակտիվ մասնակցությունն են ցուցաբերել նաև կրոնական տարբեր կազմակերպությունների անդամները: Դա հանրային կյանքին նրանց ինտեգրման լավ օրինակ էր»: Այս մասին ասվում է «Հայաստանի հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան հ/կ-ի օրերս հրապարակած՝ «Մարդու իրավունքները Հայաստանում 2018թ.-ին» խորագրով զեկույցում: Նշվում է, որ մինչ այդ կրոնական կազմակերպությունները մարգինալ վիճակում էին և իրենց հեռու էին պահում քաղաքական ու սոցիալական կյանքից:

Ինչ վերաբերում է օրենսդրությանը, ապա զեկույցում գնահատական է հնչում, որ կրոնին առնչվող օրենսդրության մեջ առկա խտրական ձևակերպումները դեռևս պահպանվում են. «Դեռ 2017-ին ՀՀ կառավարությունը կրոնին առնչվող օրենսդրությունում փոփոխությունների փաթեթ էր պատրաստել, որը Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ փորձագետների կողմից քննադատվել էր: Սակայն այն ուներ նաև դրական կողմեր. մասնավորապես, մի շարք օրենքներում(«Զինվորական ծառայության մասին», «Ոստիկանական ծառայության մասին», «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին», «Հայաստանի փրկարարական ծառայության մասին» և այլն) համապատասխան կառույցներում աշխատանքի անցնելու համար կրոնական կազմակերպությունների անդամների վրա դրված սահմանափակումները պետք է հանվեին, ինչը խտրականության ակնհայտ դրսևորում է: Այդուհանդերձ, վերը նշված, ինչպես նաև «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում նախատեսված փոփոխությունները դեռևս չեն ընդունվել»:

Պատրաստեց Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031