«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակի ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ 2018թ.-ի ընթացքում ՀՀ զինված ուժերում և Արցախի պաշտպանության բանակում արձանագրվել է մահվան 56 դեպք: Այս մասին ասվում է «Հայաստանի հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան հ/կ-ի օրերս հրապարակած՝ «Մարդու իրավունքները Հայաստանում 2018թ.-ին» խորագրով զեկույցում:
Նշված դեպքերից.
-7-ը՝ հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով են,
-5-ը՝ սպանության(1-ը՝ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտում, 1-ը՝ դիտավորյալ սպանություն, 3-ը՝ զենքի հետ վարվելու կանոնների խախտում),
-5-ը՝ դժբախտ պատահարի(1-ը՝ թունավորում շմոլ գազից, 1-ը՝ ծառի տապալման հետևանքով, 1-ը՝ ջրահեղձման, 2-ը՝ ձնահոսքի),
-11-ը՝ ինքնասպանության,
-16-ը՝ ավտովթարի,
-9-ը՝ առողջական խնդիրների,
-2-ը՝ ռազմական թռչող սարքերի շահագործման կանոնների խախտման,
-1-ը՝ անփույթ վերաբերմունք ծառայության նկատմամբ՝ ականի պայթյունի հետևանքով:
Պատրաստեց Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ