ՀՀ սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր Գրիգորյանը ցավակցել է Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան կապակցությամբ
Սրտի խորը ցավով տեղեկացա, որ Ստամբուլի Սուրբ Փրկիչ Ազգային հիվանդանոցում իր մահկանացուն է կնքել Թուրքիո Հայոց պատրիարք ամենապատիվ Տ. Մեսրոպ արք. Մութաֆյանը:
1998 թվականից լինելով Պոլսի հայոց 84-րդ գահակալը, հայ համայնքի սյուներից ու հենարաններից մեկը` իր նվիրյալ գործունեությամբ դարձավ օրինակ և իր հարուստ գիտելիքները ներդրեց ստանձնած առաքելության ճանապարհին:
Խառնիխուռն, դժվարին ժամանակներում մեծ հայորդին Պոլսո Հայոց Պատրիարքի պատվաբեր աթոռում կարողացավ միասնական պահել հայ համայնքը, լինել թիկունք ու աջակից:
Մեկ անգամ ևս ցավակցում եմ Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի հարազատներին, Պոլսո Հայոց պատրիարքարանին, տեղի հայ համայնքին:
Սփյուռքի նախարարություն