Մարտի 6-ին ՀՀ վերաքննիչ դատարանը՝ դատավոր Ռոբերտ Մխիթարյանի նախագահությամբ, որոշեց առանց քննության թողնել մեղադրանքը պաշտպանող դատախազ Ա. Առաքելյանի բողոքը՝ ընդդեմ Բ. Բեգլարյանի եւ Հ. Հովսեփյանի նկատմամբ խափանման միջոցը վերացնելու դատարանի որոշման։ Նշենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր փաստաբանի միջնորդությունը եւ վերացրել գործով ամբաստանյալներ Բարսեղ Բեգլարյանի եւ Հրայր Հովսեփյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված անձնական երաշխավորությունն ու ստորագրությամբ երկրից չհեռանալու մասին որոշումը։
Դատարանի այդ որոշման դեմ 2019 թվականի փետրվարի 27-ին դատախազը բողոք էր ներկայացրել Վերաքննիչ դատարան, մինչդեռ դատարանը կարծում է, որ բողոքը պետք է թողնել առանց քննության, քանի որ այն բերվել է այնպիսի դատական ակտի դեմ, որը ենթակա չէ վերաքննիչ բողոքարկման:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: