Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանրապետություն». ՀՀ-ԵՄ համագործակցությունը այն ճանապարհն է, որ կապահովի Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացումը, ներդրումների ներգրավումը և նոր աշխատատեղերի ստեղծումը

Մարտ 08,2019 15:24

«Հանրապետություն» կուսակցությունը մշտապես առաջնային և կարևոր է համարել Հայաստանի` ԵՄ-ի հետ համագործակցության խորացումը և ողջունում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի Բրյուսել ԵՄ այցն ու եվրաինտեգրման խորացմանն ուղղված քայլերը։

Համոզված ենք, որ ՀՀ-ԵՄ համագործակցությունը այն ճանապարհն է, որ կապահովի Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացումը, ներդրումների ներգրավումը և նոր աշխատատեղերի ստեղծումը։ «Հանրապետություն» կուսակցությունը ողջունում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ՏԱՍՍ լրատվական գործակալությանը հարցազրույցում, հայտնած դիրքորոշումը` ԵԱՏՄ-ն միասնական տնտեսական տարածք տեսնելու և էներգակիրների մեկ ընդհանուր, հավասար գին սահմանելու առումով։ ՀՀ վարչապետի մոտեցումը չընդունելու պարագայում ԵԱՏՄ-ն կհիմնավորի, որ ոչ թե տնտեսական, այլ քաղաքական դաշինք է` դրանից բխող բոլոր հետևանքներով։

«Հանրապետություն» կուսակցություն 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031