Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե կինը չի բարձրաձայնում իր իրավունքների ոտնահարման մասին, չի պայքարում դրանց համար, ուրեմն ամեն ինչը ծածկադմփոցի մակարդակով էլ կսահմանափակվի. «Ա1+՞

Մարտ 08,2019 13:50

Թե Հայաստանում կանանց իրավունքների ի՞նչ խախտումներ կան, պատգամավոր Իվետա Տոնոյանը նկատեց, թեև միջազգային բոլոր կոնվենցիաները վավերացված են, այնուամենայնիվ Հայաստանում կանանց իրավունքների խախտումներ կան:

«Աշխատանքի իրավունքի իրացման դաշտում կանայք ունեն խնդիրներ, սակայն այստեղ յուրաքանչյուր անձի պատասխանատվության գործոնն է շատ կարևոր: Եթե կինը չի բարձրաձայնում իր իրավունքների ոտնահարման մասին, չի պայքարում դրանց համար, ուրեմն ամեն ինչը ծածկադմփոցի մակարդակով էլ կսահմանափակվի, և կունենանք նույն լճացած իրավիճակը»:

Հայաստանում կանանց իրավունքների խախտումների մասին խոսելով, Անուշ Սեդրակյանը անդրադարձավ ընտանեկան բռնություններին:

«Այն տեղերում, որտեղ դեռ չի հասել պրոգրեսիվ փոփոխությունների շունչը, մենք նույն ձևով ականատես ենք լինում կանանց սպանությունների, ծեծ ու ջարդի, լռեցնելու, ոստիկանության ոչ այնքան ակտիվ մասնակցությանը, ոստիկանությանը չհայտնելու մասին: Այն հասարակությունը, որտեղ ընտանեկան բռնություն կա, նա չի կարող լիարժեք խոսել կանանց իրավունքների իրացման մասին»:

Անդրադառնալով խորհրդարանում կին գործիչների ներկայությանը և աշխատանքին, պատգամավոր Լուսինե Բադալյանը նշեց, որ 3 խմբակցությունների կանայք էլ շատ ակտիվ են և մասնակցում են օրինագծերի քննարկումներին:

«Խորհրդարանում կին գործիչները շատ ավելի ակտիվ են, և՛ օրինագծերի ներկայացման, և՛ քննարկումների առումով, քան տղամարդիկ: Հավատացնում եմ ձեզ, բոլոր կանայք աշխատում են օրինագծերի վրա, շատ ավելի պինդ, քան տղամարդիկ, դուք դրա արդյունքները շուտով կտեսնեք»:

Կին գործիչները համաձայն են, որ եթե չլինեին միջազգային կոնվենցիաները, ապա Հայաստանում կանանց և տղամարդկանց իրավահավասարություն չէր լինի:

«Պատկերացրեք, որ այդ քվոտաները և այդ պարտադրանքը Եվրոպայից չկա, քանի՞ կին առաջ կգնար, ոչ մեկը, որովհետև մեր հասարակությունը այն քիչ հասարակություններից է, որտեղ նայում են մարդուն, և չեն տեսնում մարդուն, այլ տեսնում են սեռը, ինքը տղամա՞րդ է, թե՞ կին է»:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031