Մարտի 8-ին ընդառաջ ՀՔԾ-ն նվեր է արել․․․ Կասեցրել է Էլեկտրիկ Երևանի քրեական գործը։
Սա մեր իրավական պետության մասին լավագույն նկարագրություն է հետհեղափոխական շրջանում։ Պատճառաբանությունն էլ՝ թե էն նկարների միջի մարդկանց չեն գտնում։ Էլեկտրիկ Երևանի ժամանակ անձամբ իմ տեսախցիկի առջևով անցել են 40-ից ավել անձինք, ովքեր ամենադաժան բռնություններն են կիրառել քաղաքացիների նկատմամբ։
Հիշեցնեմ, որ այս գործերը գտնվում են ՄԻԵԴ-ում։ Այս գործելաոճը կբերի ևս մի կլորիկ գումարով պետական բյուջեից որպես փոխհատուցում դուրս գրելուն։ Մեր իսկ վճարած հարկերից կվճարեն մեզ, որ մեր իրավունքները խախտել են․․․
Թեհմինե ԵՆՈՔՅԱՆ
Լրագրող, քաղաքացիական ակտիվիստ