Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ն այն համոզմանն է, որ կարևոր կլիներ, որպեսզի առաջիկայում ՀՀ վարչապետն ու Ադրբեջանի նախագահը հանդիպեին բովանդակային քննարկումների համար. 168.am

Մարտ 08,2019 13:24

168.am-ը Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանի և ԵՄ Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի արած դիտարկումների շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով դիմեց Եվրահանձնաժողովի մամլո ծառայությանը:

Մեր հարցին, թե ի՞նչ նկատի ուներ հանձնակատար Հանը՝ նշելով, թե նոր ձևաչափ չպետք է ստեղծվի, և ի՞նչ նախապայմանների մասին էր խոսում ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, Եվրահանձնաժողովի խոսնակի ծառայությունից դիվանագիտական պատասխաններ տվեցին:

«ԵՄ-ն շարունակում է լիովին աջակցել միջնորդական ջանքերին ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկներին, այդ թվում՝ Հարավային Կովկասում ու Վրաստանի ճգնաժամում ԵՄ հատուկ ներկայացուցչի միջոցով, ինչպես նաև քաղաքացիական հասարակության վստահության ամրապնդման միջոցառումների միջոցով: Բոլորը կշահեն երկարատև խաղաղությունից, որը կօգնի հարավկովկասյան տարածաշրջանին իրացնել իր ողջ ներուժը»,- ասված է Եվրահանձնաժողովի պարզաբանման մեջ:

168.am–ին ուղարկված պատասխանում նաև նշվում է. «ԵՄ-ն այն համոզմանն է, որ կարևոր կլիներ, որպեսզի առաջիկայում ՀՀ վարչապետն ու Ադրբեջանի նախագահը հանդիպեին բովանդակային քննարկումների համար ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո»:

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031