Ինչպես հաղորդել է shamshyan.com-ը՝ այսօր գիշեր դանակահարել են ՌԴ քաղաքացի, 22-ամյա Ռաջան Կաժիմիրովին, որին տեղափոխել են հիվանդանոց` կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերքով: Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանը մեզ տեղեկացրեց, որ նրան հիվանդանոց են տեղափոխել 102-րդ ռազմաբազայի համածառայակիցները կայարանամերձ գիշերային ակումբներից մեկից: Դեպքը տեղի է ունեցել հենց ակումբում: Կասկածյալ դեռ չկա, հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քրօրենսգրքի 112 հոդվածի առաջին մասով:
Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը տեղեկացրեց, որ թոքն է վնասվել, ենթարկվել է վիրահատության, այժմ տեղափոխվել է հիվանդասենյակ:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ