Լրահոս
Օրվա լրահոսը

Վարազդատ Կարապետյան. Մենք կարող ենք այդ օրը հայտարարել Քաղաքացու օր, որովհետեւ իրականում հարյուր հազարավոր մարդկանց համար դա սխրանքի օր էր, ոտքի կանգնելու եւ քաղաքացիական պարտքը կատարելու օր. «Հրապարակ»

Մարտ 08,2019 11:45

Հարցազրույց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանի հետ.

– Պարոն Կարապետյան, փաստորեն, իշխանությունում քննարկվում է Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը հռչակել Քաղաքացու օր, օրն էլ դարձնել ոչ աշխատանքային։ Կո՞ղմ եք այդ նախաձեռնությանը։

– Կողմ եմ, դեմ կլինեմ միայն, եթե այդ օրը հայտարարվի ոչ աշխատանքային։ Մենք կարող ենք այդ օրը հայտարարել Քաղաքացու օր, որովհետեւ իրականում հարյուր հազարավոր մարդկանց համար դա սխրանքի օր էր, ոտքի կանգնելու եւ քաղաքացիական պարտքը կատարելու օր, բայց քանի որ մենք հայտարարում ենք, որ սա արդեն ստեղծագործ մարդու, աշխատող մարդու երկիր է, պետք է ոչ աշխատանքային օրերի թիվը կրճատել, ոչ թե ավելացնել։

– Համամիտ չե՞ք այն տեսակետներին, որ նոր իշխանությունները, այսպես ասած, մնացել են հեղափոխության տակ, համարում են, որ հեղափոխություն են արել, ուրեմն հերոս են, եւ կարելի է արդեն նաեւ իրենց ծննդյան օրերն էլ տոնացույցում կարմիրով գրել։

– Հայաստանի Հանրապետության քաղաքացին հերոս է, եւ այդ տոնը եթե կառավարությունն առաջարկի, կլինի հերոսի օրը՝ ՀՀ քաղաքացի հերոսի օրը։ Եվ մենք ամեն գնով եւ ամեն ինչով պետք է իրականում մարդկանց ոգեւորենք, որովհետեւ այս պատմության մեջ գլխավոր հերոսը ՀՀ քաղաքացին է։

– Այսինքն, տարվա մյուս օրերը քաղաքացու օր չեն լինելու, այդ օրը լինելո՞ւ է։

– Հա, տարբեր կարծիքներ կարող են լինել, կարելի է քննարկել, լսել մարդկանց։

– Կամ ասենք՝ ի՞նչ անեն այդ օրը այն քաղաքացիները, որոնք չեն մասնակցել հեղափոխությանը, էլ չենք ասում՝ դեմ են եղել դրան։

– (Ծիծաղում է)… Չէ, կարելի է քննարկել, իմ համար դա էդպես մի սկզբունքային հարց չէ, սկզբունքային է, որ ճանաչենք ՀՀ քաղաքացուն որպես գլխավոր դերակատար, որպես գլխավոր հերոս։ Դրա համար եմ ասում՝ պետք է քննարկեն, իմ կարծիքն այս հարցի վերաբերյալ, կարելի է ասել, ձեւավորված չէ, պետք է կողմերի լսեմ, նոր իմ…։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031