Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արսեն Թորոսյան. Ծխախոտի գնի բարձրացումը 45%-ով կկանխարգելի մոտավորապես 88.000 վաղաժամ մահ՝ ծխելը թողածների և չսկսածների շրջանում

Մարտ 08,2019 11:24

Ծխախոտի գնի բարձրացումը 45%-ով կկանխարգելի մոտավորապես 88.000 վաղաժամ մահ՝ ծխելը թողածների և չսկսածների շրջանում։

Երբ ես խոսում եմ ապացուցողական քաղաքականության մասին, նկատի ունեմ նաև նման հետազոտությունները։ Այն կատարվել է 2017թ․ ապրիլին Հարվարդի համալսարանի, Վաշինգտոնի համալսարանի և Համաշխարհային բանկի փորձագետների կողմից։

Հետազոտության անվանումն է՝ Ծխախոտային արտադրատեսակների հարկերի բարձրացման բաշխիչ ազդեցության գնահատումը Հայաստանում․ ծախս արդյունավետության ընդլայնված վերլուծության արդյունքները։

Ներկայացված էր տվյալ վերլուծության հիմնական արդյունքը մինչև ամբողջական հայերեն տեքստի լինելը։

Անգլերեն ամբողջական տարբերակը՝ այստեղ:

Շուտով կներկայացնեմ նաև բազմաթիվ երկրների փորձը, թե ինչպես է ծխախոտի ակցիզային հարկի բարձրացումը բերում հարկային եկամուտների աճի՝ ի պատասխան հակառակի մասին պնդողների։

Արսեն ԹՈՐՈՍՅԱՆ

ՀՀ առողջապահության նախարար

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031