Կանանց մասին կարելի է անվերջ գրել՝ չափածո եւ արձակ, հոդվածներ եւ վեպեր: Կանայք տարբեր են աշխարհի տարբեր անկյուններում, տարբեր է նաեւ նրանց ընկալումը: Մենք՝ հայերս, արտառոց ենք համարում, երբ ամերիկուհին թույլ չի տալիս, որ տղամարդն իր համար վերարկու պահի կամ իր առջեւ դուռ բացի՝ համարելով, որ այդպիսով ընդգծվում է իր՝ «թույլ սեռին» պատկանելու փաստը: Մինչդեռ կանայք, այդ ամերիկուհու ընկալմամբ, ոչ մի բանով չպիտի տարբերվեն տղամարդկանցից: (Հավանաբար, այդ մոտեցումը Կլարա Ցետկինի սրտով կլիներ):
Մեզ համար անսովոր է նաեւ, երբ Արեւելքում տղամարդն իր կանանց ու երեխաներին մի 3-4 քայլ «հետ քցած», հպարտորեն առաջ է քայլում՝ ուշադրություն չդարձնելով, թե ինչ են անում իր ընտանիքի անդամները: Բայց այստեղ զարմանալու կամ, առավել եւս, հեգնելու ոչ մի կարիք չկա՝ ամեն մի ազգ կամ տարածաշրջան ունի իր մշակույթը, այդ թվում՝ կնոջ դերի իր ընկալումը: Ասել, որ այս մշակույթը լավն է եւ ճիշտը, իսկ այս մեկը՝ սխալ է՝ պարզապես տգիտության դրսեւորում կլիներ:
Մենք՝ հայերս, ունենք կնոջ մեր ընկալումը: Կարելի է ասել, որ մենք ընտրել ենք «միջին ճանապարհը», զերծ մնալով ծայրահեղ «էմանսիպացիայից» եւ նույնքան արմատական «ստորադասությունից»: Երբ հայ քահանան եկեղեցում հարցնում է մեզ՝ տղամարդկանց՝ «տե՞ր ես», իսկ մեր ապագա կողակցին՝ «հնազա՞նդ ես», նա ամենեւին նկատի չունի «ստրկատեր-ստրուկ» հարաբերությունները: Նա, իմ ընկալմամբ, հարցնում է՝ «արդյոք դու կարո՞ղ ես տեր կանգնել, պատասխանատվություն կրել քո ընտանիքի համար», իսկ կնոջը՝ «արդյոք դու պատրա՞ստ ես կրել այդ ընտանիքի հոգսերը»: Ի դեպ, հնազանդության, հեզության մեջ չկա թուլության կամ հարմարվողականության որեւէ երանգ, դա պարզապես նշանակում է, որ դու ընդունում ես, որ ամեն ինչ աշխարհում կատարվում է ոչ թե տարերային քաոսի, այլ որոշակի օրինաչափությունների հիման վրա, եւ ամեն մեկիս կամքից, ջանքերից է կախված՝ ինչպես օգտագործել այդ օրինաչափությունները՝ ի նպա՞ստ, թե՞ ի վնաս մեզ ու մեր շրջապատի:
Աշխարհի այդպիսի օրինաչափություններից է կնոջ եւ տղամարդու սերը՝ այդ բառի ֆիզիկական եւ հոգեւոր իմաստներով: Այդ սերն է դառնում ընտանիքի, զավակներ ունենալու հիմքը: Անձամբ ինձ համար դա շատ կարեւոր է դարձել. ես պատկերացնում եմ ամեն մի զույգի սերը որպես մի լուսավոր կենտրոն, որից ճառագայթների նման դրական ազդակները գնում են դեպի տիեզերք եւ այնտեղից սփռվում են ամբողջ մարդկության վրա: Գուցե իմ այս պատկերացումը հակասում է գիտության տվյալներին: Բայց ո՞վ ասաց, որ մարտի 8-ին պետք է գիտականորեն ապացուցված բաներ գրել:
Արամ Աբրահամյան
Հանդիպում են երկու տղամարդ.
– Ի՞նչ ազգի ես
– Չգիտեմ, դեռ ամուսնացած չեմ
Մայրս ֆին է, հայրս հայ: Ես շնորհակալ եմ մորս, որ լինելով օտարազգի ներկայացուցիչ, հարգեց մեր ազգի օրենքները, ընդօրինակեց նիստուկացը՝ նա չխլեց մեզանից մեր հայությունը: Որպես հայ կին և մի փոքր էլ կողքից, ապրելով տարբեր ազգերի մեջ (Ռուսաստան, Գերմանիա, Կանադա), փաստում եմ, որ նման նվիրում և անձնազոհություն ես չեմ տեսել ոչ մի տեղ: Հայ կինը արժանի է ամենամեծ հարգանքի: Ապրելով Հայաստանում, ես հասկացա կին-մարդու առաքելությունը կյանքում` moment of true.
https://www.youtube.com/watch?feature=endscreen&v=eGBpKSZuFRM&NR=1
Քանի որ գրել էք «Մենք՝ հայերս », հետեւաբար խօսքը համայն հայութեան մասին է:
Ուրեմն խնդրեմ նկատի ունենաք որ Սփիւռքի մէջ (այս պարագային, դասական եւ նոր), օտարութեան ազդեցութեան պատճառով, շատ մը հայ կիներու մօտ դժբախտաբար կայ՝ ձեր բառերով, «ծայրահեղ «էմանսիպացիա» »: Այսինքն՝ արմատական ֆեմինիզմ. որու նպատակը կին-տղամարդ հաւասարութիւնը չէ, ոչ, այլ կնոջ տիրապետութիւնը եւ տղամարդու ջախջախումը:
Իսկապէս իրաւազրկուած կիներու խնդիրը դիմագրաւելու ձեւը շատ պարզ է՝ իսկական պարագայ մի որ լինի, միջամտութիւն, պաշտպանութիւն: Սակայն այդ մասին գաղափարական, տեսական քարոզչութիւնը, տեւական մտասեւեռումը, նիւթը կը վերածեն ծայրահեղական, վատառողջ, վայրագօրէն հակա-արու, խորտակիչ վարդապետութեան մը:
Գիտեմ որ աշխարհը տեսած անձ էք, սակայն Ձեզ կը վստահեցնեմ որ լիովին չէք անդրադառնար թէ ինչ է տարողութիւնը, այս աղէտին:
Ի դէպ, Արեւմուտքի մէջ շատ մը կիներ, իրենք դէմ են տղամարդու հանդէպ ատելութեան համազօր, արմատական ֆեմինիզմին: Ներառեալ կիներ որոնք ֆեմինիստ եղած են: Իսկ հիմա ընկճուած տղամարդիկն է որ կը կազմակերպուին, իրենց իրաւունքները պաշտպանել ջանալու համար:
cf.
. “The Red Pill ”
a feminist filmmaker follows the men’s rights movement and begins to question her own beliefs. a comprehensive look at gender politics
http://theredpillmovie.com/
https://www.youtube.com/watch?v=HK7n_XA40V8
https://www.youtube.com/watch?v=wLzeakKC6fE
. “The war on men”
http://www.foxnews.com/opinion/2012/11/24/war-on-men.html
. “Feminism robs men of their lives”
http://www.conservativewoman.co.uk/kathy-gyngell-feminism-robs-men-dignity-rob-lives/
. https://www.washingtonpost.com/news/volokh-conspiracy/wp/2015/10/22/suzanne-venker-is-unwelcome-at-williams-college/?utm_term=.fad86558051d
Հայ կինը պետք է արդյունավետ ու մրցունակ գործարար լինի, հայ կնոջ գործը՝ հայ տղամարդու մեջ արդյունավետ ու մրցունակ տղամարդ արթնացնելն է, բոլոր մարդիկ էլ տաղանդավոր են ծնվում, բայց ախմախ դաստիարակությունը տաղանդներին միջակությունների է վերածում, եթե հայ կինը իր վրա վերցնի այս տաժանակիր գործը, ես նույնիսկ երկու ձեռքով համաձայն կլինեմ մայրիշխանությանը:
Երբ հայ քահանան եկեղեցում հարցնում է մեզ՝ տղամարդկանց՝ «տե՞ր ես», իսկ մեր ապագա կողակցին՝ «հնազա՞նդ ես», նա ամենեւին նկատի չունի «ստրկատեր-ստրուկ» հարաբերությունները
Ճիշտ է. նա նկատի ունի լոկ «փողատեր-փող» հարաբերությունները: Մնացածը ածանցյալ ու երկրորդական հարաբերություններ են քահանաների ու հատկապես եպիսկոպոսների համար: Եկեղեցին ընդամենը մի բիզնես-կառույց է՝ ծավալուն եւ գերշահութաբեր, մարդկային տգիտության ու նախնադարյան վախերի վրա նստած մի ահարկու (բայց իրականում՝ ծիծաղելի) վիշապ…
Մի տասը տարի առաջ կլիներ՝ իմ ծանոթներից մեկի հետ, որն անհատ ձեռնակատեր էր, զրուցում էինք իր գործերի ընթացքից, պատմեց իրեն ծանոթ մի եկեղեցականի գործարար մասնակցությունից իր գործի մեջ։ Ես այդ ժամանակ արդեն շատ տարբեր կրոնական գրքեր էի կարդացել, բայց ինչքան կարդացել՝ այնքան հիասթափվել էի ընդհանրապես կրոն հասկացությունից, և չնայած դրան, անվստահություն արտահայտող հայացքով նայեցի իրեն, թե ինչպե՞ս կարող է եկեղեցականը գործարարության մեջ փայ ունենալ, որին ի պատասխան նա ավելի անկեղծացավ․
-Մարգար ջան, դու չգիտես, դա մի իսկական մաֆիա յա․․․
Բախտս բերեց, երբևէ հավատացյալ չեմ եղել, թե չէ կարող էի և ընկճախտ ունենալ։
Եկեղեցին շատ ավելի վտանգավոր ու վնասակար կառույց է, քան բոլոր մաֆիաները միասին վերցրած: Մաֆիոզ տղերքը ավելի համեստ ու զուսպ են իրենց պահում, ավելի անկեղծ են, քան «սուրբ» հայրերը. իհարկե՝ բոլորն էլ պորտաբույծ են եւ կատաղի պայքարի մեջ՝ հանուն իշխանության եւ հարստության, բայց մաֆիան գոնե իրեն սուրբ չի ձեւացնում եւ թատերականացված ներկայացումներ չի տալիս իր «հոտին»…
Մի քանի խոսք կնոջ քրիստոնեական ընկալման մասին: Նրանք, որոնք իրենց քրիստոնեա են համարում եւ հպարտորեն այդ մասին հայտարարում են, երեւի թե սովորություն չունեն կարդալու իրենց իսկ «սուրբ» գրքերը, այլապես տեղյակ կլինեին, որ ըստ Հին եւ Նոր կտակարանների՝ կինը համարվում է մի թերարժեք եւ «ոչ մաքուր» արարած, նա ընդամենը իր ամուսնու անլեզու կցորդն է՝ զուրկ տարրական իրավունքներից, ի սկզբանե հանցագործ ու մեղսագործ.
«… նախ Ադամը ստեղծուեց եւ ապա՝ Եւան: Եւ Ադամը չխաբուեց, այլ կի՛նը խաբուեց եւ յանցանք գործեց:» (1 Տիմոթէոս 2:13,14)
«… ոչ թէ մարդն է կնոջից, այլ կինը մարդուց. քանզի մարդը չստեղծուեց կնոջ համար, այլ կինը՝ մարդու համար:» (1 Կորնթ. 11:8,9)
«… կանայք թող լուռ մնան եկեղեցու մէջ, որովհետեւ թոյլատրուած չէ նրանց խօսել, այլ հնազանդ լինել, ինչպէս օրենքն էլ ասում է:» (1 Կորնթ. 14:34,35)
Ճշմարտության դեմ չմեղանչելու համար պետք է նշեմ, որ Քրիստոնեությունն այնուամենայնիվ ընդունում է, որ կինը նույնպես մարդկային արարած է: Միջնադարյան մի հայտնի եկեղեցական ժողովում «սուրբ» հայրերը երկարատեւ եւ բուռն քննարկումներից հետո, ընդամենը մեկ ձայնի առավելությամբ ընդունեցին, որ «homo» հասկացությունը կարելի է կիրառել եւ կնոջ նկատմամբ…