Լրահոս
Օրվա լրահոսը

«Լա մեզոն ռուժ» բուտիկը սիրող-խոհարարների համար մրցույթ անցկացրեց

Մարտ 07,2019 22:39

Յուրահատուկ բարձրակարգ մթերքներ արտադրող եւ վաճառող «Լա մեզոն ռուժ» բուտիկը, որը հասցրել է սիրվել մաքուր եւ առանց քիմիական հավելումների սնունդ նախընտրողների շրջանում, մոտ մեկ ամիս առաջ բադի մագղեի՝ բադի ապխտած կրծքամսի օգտագործմամբ աղցանի պատրաստման մրցույթ էր հայտարարել Ֆեյսբուքի օգտատերերի շրջանակում:

Մոտ 20 բաղադրատոմսերի միջից երեք բաղադրատոմս, որոնց հեղինակներն էին երեք ոչ պրոֆեսիոնալ խոհարարներ՝ մասնագիտությամբ բժիշկ Սուսաննա Վարդանյանը, թարգմանիչ Ռուզաննա Ենգիբարյանը եւ լրագրող Մելանյա Բարսեղյանը,  հայտնվել էին եզրափակիչում, եւ կանանց տոնի նախօրյակին «Լա մեզոն ռուժ» բուտիկի «Լաֆայեթ» ռեստորանում կայացավ եզրափակիչ փուլը: Նրանք տեղում պատրաստեցին իրենց աղցանները:

Ժյուրին՝ հանձին «Լա մեզոն ռուժի» հիմնադիր Ալեն Թուադյանի եւ «Լաֆայեթ» ռեստորանի շեֆ-խոհարար Տիգրան Հակոբյանի, գնահատեց աղցանները՝ արտաքին տեսքի, համի եւ պատրաստման տեխնիկայի առումներով:

«Առավոտի» խոհարարական բլոգի հեղինակ Մելանյա Բարսեղյանի առաջարկած աղցանը, որի բաղադրատոմսը առաջիկա կիրակի կներկայացվի մեր ընթերցողներին, 1-ին տեղը գրավեց:

Նկատենք, որ «Լա Մեզոն Ռուժ բուտիկի» արտադրանքները 100% բնական են և չեն պարունակում կոնսերվանտներ, հավելումներ և գունավորիչներ: Հատկապես կարևոր է նշել, որ «Լա մեզոն ռուժի» մսամթերքի տեսականին պատրաստված է առանց նիտրիտների և նիտրատների։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031