Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անցկացվել են ամենամյա հայ-բրիտանական ռազմաքաղաքական խորհրդակցությունները

Մարտ 07,2019 21:12

Մարտի 7-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում, ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի և Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության Եվրատլանտյան անվտանգության տնօրեն Նիք Գըրի համանախագահությամբ, անցկացվել են ամենամյա երկկողմ ռազմաքաղաքական խորհրդակցությունները:

Քննարկումների հիմնական թեմաներն էին տարածաշրջանային և միջազգային անվտանգային խնդիրները և պաշտպանության ոլորտում հայ-բրիտանական երկկողմ համագործակցությունը: Անվտանգության ոլորտին առնչվող քննարկումների շրջանակներում կողմերը մտքեր են փոխանակել միջազգային զարգացումների վերաբերյալ:

Լևոն Այվազյանը ներկայացրել է պաշտպանական քաղաքականության հիմնական ուղղությունները և զինված ուժերի զարգացման առաջնահերթությունները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ներկայիս իրավիճակը: Բրիտանական կողմը վերահաստատել է հակամարտության կարգավորման վերաբերյալ Միացյալ Թագավորության դիրքորոշումը, այն է` Միացյալ Թագավորությունը լիովին աջակցում է Մինսկի խմբի շրջանակներում տեղի ունեցող բանակցային գործընթացին:

Հանդիպման ընթացքում ամփոփվել են երկկողմ համագործակցության ոլորտում 2018թ. ընթացքում կատարված աշխատանքները: 2018թ.-ին իրականացվել են ռազմավարական մակարդակի մի շարք քննարկումներ, մարտավարական վարժանքներ, կրթական, ինչպես նաև ռազմական մշակույթի փոխանակման ծրագրեր:

Երկկողմ ռազմաքաղաքական քննարկումների շրջանակներում ՄԹ ՊՆ պատվիրակությանը` ՀՀ-ում ՄԹ արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Ջուդիթ Ֆարնուրթի ուղեկցությամբ, ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Հանդիպման ընթացքում ամփոփվել են խորհրդակցությունների արդյունքները: Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Սիրիայում մարդասիրական առաքելության հետ կապված մանրամասներ:

Հանդիպման ավարտին ստորագրվել է ՀՀ ՊՆ և ՄԹ ՊՆ միջև պաշտպանության ոլորտում 2019թ. երկկողմ համագործակցության ծրագիրը:

ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031