Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու Վարդանանց հրապարակում եղևնին չեն փոխի ճապոնական սակուրայով

Մարտ 07,2019 20:11

Այսօր Գյումրի այցելած Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ.պարոն Ջուն Յամադային քաղաքապետ Սամվել Բալասանյանից հետաքրքվեց, թե կկարողանա՞ն արդյոք սակուրան (դեկորատիվ բալենի է, որը համարվում է ճապոնիայի խորհրդանիշը, Ա․Ն) աճեցնել Գյումրիում։ Սամվել Բալասանյանն ասաց, որ  այս պահին չի թույլատրվում ծառատունկ անել։

«Մեզ զանգեցին, ասաց, ասացինք՝ համապատասխան ժամանակ է պետք, ընդհանրապես ծառատունկ կազմակերպում ենք ապրիլ ամսից։ Հիմա ջերմաստիճանը դրական չէ, մինչև – 8 է, բայց չի կարելի ծառեր տնկել, գոնե պետք է լինի + 2, + 3, որ կարողանանք ռիսկ անենք ու այդ գեղեցիկ ծառերը տնկենք»։

Լրագրողները դեսպանից հետաքրքրվեցին, թե միայն Գյումրիո՞ւմ են պատրաստվում բերել սակուրա։

«Պլանավորում ենք Ճապոնիայից բերել սակուրայի տնկիներ ու ոչ միայն Գյումրիում, այլ Հայաստանի տարբեր քաղաքներում և համար ժամանակ պուրակ սարքել», -ասաց դեսպանը։

Գյումրու բնակլիմայական պայմաններն արդյոք հարմա՞ր են սակուրայի համար, դեսպանն ասաց, որ Ճապոնիայում կան և՛ տաք, և՛ սառը կլիմայական գոտիներ կան, և այնտեղ, որտեղ ինքն է ծնվել, կլիման Գյումրիի նման է, և սակուրան աճում է։

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ ասաց․ «Գյումրիի հրապարկում չեն կարող լինել սակուրաներ, որովհետև եղևնիները մնալու են, բայց մենք ուրախ կլինենք, որ սակուրաների պուրակը լինի։ Կարծում եմ, որ ամենահարմար տարածքն այս պահին Մայր Հայաստանն է։Կարող ենք Մուշ 2 թաղամասի հրապարակի ինչ-որ հատվածում էլ տեղադրել, նայած թե  քանի հատ սակուրա կտան մեզ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031