Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նաիրիտցիները դժգոհ են. կառավարությունը գործարանում ներդրողից բանկային երաշխիքներ է պահանջում

Մարտ 07,2019 20:03

Այսօր կառավարության շենքի դիմաց Նաիրիտ գործարանի նախկին աշխատակիցները բողոքի ցույց էին անում եւ պահանջում հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանն Aravot.am-ի հետ զրույցում պատմեց, որ գործարանի վերագործարկման համար ներդրողներ են հայտնվել, սակայն կառավարության ներկայացուցիչները, կարծես, չեն ցանկանում ընթացք տալ:

Իսրայելյանն ասաց, որ 3 անգամ էկոնոմիկայի նախարարի հետ հանդիպել են, շատ գոհ էին.«Ինքն ասաց, որ ծավալուն ծրագիր է, միայն իր նախարարությունը չի կարող բանակցություններ վարել: Ասաց՝ կխոսի վարչապետի հետ եւ կստեղծեն համապատասխան հանձնաժողով, որպեսզի վերջինս վարի բանակցությունները ներդրողների հետ: Հետո նախարար Խաչատրյանը պահանջեց ներդրողների անվանացանկն այդ հոլդինգի: Հաջորդ հանդիպմանը Խաչատրյանը պահանջեց, որպեսզի տվյալ ներդրող ընկերությունները բանկային երաշխիք բերեն 127 մլն դոլարի: Բայց բանկային երաշխիքն ուզում են այն ժամանակ, երբ բանակցություններն ավարտվում են: Ես ասացի՝ սկզբում բանակցեք, կարող է այնպիսի պայմաններ են լինում, պայմանագիր չի կնքվում»:

Մանրամասները՝ տեսանյութում

Իսրայելյանը նշեց, որ ներդրողն ընկերությունն էլ արձագանքել է՝ մինչեւ կառավարությունները մանրամասներ չասի՝ ինչ պայմաններով են գործարանը տալու, բանկային երաշխիք չի ներկայացնի:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031