Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Վահան Մարտիրոսյանը պատասխանելով լրագրողի հարցին, արդյոք Beatles-ը իրենց ծրագրում ներառելը եւ կատարելը չի նշանակում փոփի դասականացում, ասաց, որ դասականը, իր համոզմամբ երաժշտության ոճ չէ. «Օրինակ` նույն Beatles-ը դասական է դարձել, որովհետեւ անցել է ժամանակի ֆիլտրով, 60-70-ականներին իրենք վերջ դրեցին իրենց աշխատանքին, բայց մենք մինչեւ այսօր լսում ենք նրանց, կատարում:
Ի՞նչ պատճառով ենք մենք Մոցարտին կոչում դասական, այն պատճառով, որ 300 տարի հետո մենք նրա ստեղծագործությունները կատարում ենք: Այնպես որ, կարող է այսօրվա փոփ երաժշտությունը մի 40 տարի անց համարվել դասական»:
Մանրամասները` տեսանյութում
Նա նաեւ ասաց, որ առաջիկայում Հայաստանի պետական կամերային նվագախումբը հետաքրքիր այլ ծրագրեր ունի, մայիսին նախատեսված է «4 դաշնամուր նախագիծը», որին մասնակցող ամեն դաշնակահար մի երկրի ներկայացուցիչ է:
Մանրամասները` տեսանյութում
Ասուլիսին ներկա աշխարհահռչակ սաքսաֆոնահարր Ֆեդերիկո Մոնդելչին բնորոշելով սաքսոֆոնը, ասաց, որ այն ձայն է, իսկ մարդկային ձայնը ամենահրաշալին է
Մանրամասները` տեսանյութում
Ակորդեոնահար Սիմոնե Զանկինին ակորդեոնը բնորոշեց որպես երաժշտական գործիք, որն ասես մի ամբողջ նվագախումբ լինի, որը ունի բազմաթիվ արտահայտչամիջոցներ: Նրա խոսքով ակորդեոնն ու սաքսոֆոնը հրաշալի զույգ են համերգի ժամանակ: Նա ասաց, որ ակորդեոնով քանիցս Խաչատրյանի ստեղծագործություններն է կատարել եւ ջերմ ընդունելության արժանացել:
Մանրամասները` տեսանյութում
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ