Այսօր ԵՊԼՀ ուսանողական խորհուրդը անակնկալ միջոցառում էր կազմակերպել բուհի բոլոր կին աշխատակիցների համար:
Անակնկալն իրենից ներկայացնում էր բավական հագեցած մի ցերեկույթ, որին մասնակցում էին ինչպես ԵՊԼՀ շնորհաշատ ուսանողներ, այնպես էլ այլ համալսարանի ուսանողներ: Ցերեկույթի սկզբում կարճ ելույթով հանդես եկավ ԵՊԼՀ ռեկտոր Կարինե Հարությունյանը, ով ողջունեց ուսանողների նախաձեռնությունը և խոստովանեց, որ իր համար ևս կազմակերպվածն անակնկալ է, և ինքն էլ նույնքան անհամբերությամբ սպասում է միջոցառմանը:
Ուսանողներն աչքի ընկան իրենց երգերով, ասմունքով ու պարերով: Ցերեկույթի վերջում կազմակերպիչ-ուսանողները բոլոր ներկա կանանց նվիրեցին ծաղիկներ և մաղթեցին, որ կանացի փայլն ու գեղեցկությունը մշտապես ուղեկցեն նրանց:
ԵՊԼՀ