Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մարտի 4-ին Euractiv կայքին տված հարցազրույցը հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում բանակցությունների ձևաչափին և էությանը: Այս մասին ասվում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի՝ արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի հրապարակած հոդվածում:
Հաջիևը կարծում է, որ Հայաստանի վարչապետը սկսել է «անիրական պահանջներ» առաջ քաշել «անջատողական ռեժիմին» բանակցությունների մեջ ներգրավելու վերաբերյալ:
Նրա խոսքով՝ այդ մտադրությամբ հայկական կողմը նպատակաուղղված կերպով արգելակում է բանակցային ողջ գործընթացը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ