Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե Ադրբեջանը Կարեն Ղազարյանին թույլ տա շփվել արտաքին աշխարհի հետ, նրա՝ «դիվերսանտ-ահաբեկիչ» լինելու մասին լեգենդը կփլվի

Մարտ 07,2019 15:43

Փաստաբան Արա Ղազարյանը, որն Ադրբեջանում 20 տարվա ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի իրավահաջորդների շահերի ներկայացուցիչն է ՄԻԵԴ-ում, նոր գանգատ է ներկայացնելու Եվրոպական դատարանին՝ Կարեն Ղազարյանի հանդեպ իրականացված «դատավարության» վերաբերյալ: «Մտահոգություններ ունենք, որ խախտվել է նրա ազատության եւ արդար դատաքննության իրավունքը: Ադրբեջանում նրա շուրջ լեգենդ են ստեղծել եւ կեղծ քրեական գործ հարուցել»,-«Նովոստի-Արմենիա» գործակալությունում այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արա Ղազարյանը:

Նա նշեց. «Եթե Ադրբեջանը Կարեն Ղազարյանին թույլ տա շփվել արտաքին աշխարհի հետ, նրա՝ «դիվերսանտ-ահաբեկիչ» լինելու մասին լեգենդը կփլվի: Միայն «Կարմիր խաչն» է, որ կարողանում է կապ պահպանել Կարեն Ղազարյանի եւ նրա ընտանիքի միջեւ, բայց կանխավարկած կա, որ անազատության մեջ գտնվող անձի ասածներին պետք է վերապահումներով մոտենալ: Նա ասում է, որ լավ է, բայց բոլորս ենք տեսել կադրերում, որ նա բավականին նիհարել է»:

https://www.facebook.com/aravot.am/videos/428622531280775/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031