Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Առաջիկայում քաղաքական դաշտում քննարկումների նոր թեմա է բացվել. «Ժողովուրդ»

Մարտ 07,2019 13:15

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը նշեց, թե Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ քննարկումները չեն սահմանափակվելու միայն խորհրդարանական ուժերի հետ հանդիպումներով։ Նա ընդգծեց, թե այդ քննարկումներին պետք է մասնակից դառնան նաեւ արտախորհրդարանական ուժերը եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները։ Հովակիմյանը նաեւ ընդգծեց, թե մինչեւ իրենց խմբակցության կողմից փոփոխությունների բուն փաթեթը ներկայացնելը, կքննարկվեն առանձին պատգամավորների առաջարկները, որից հետո արդեն իրենց առաջարկը պարզ կդառնա։

Խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները դեռեւս չեն հասցրել իրենց քաղաքական թիմերում քննարկել ԱԺ նախագահի առաջարկը, սակայն «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում միանշանակ ողջունեցին իշխող ուժի կողմից քննարկումների պատրաստակամությունը։ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե իրենց ուժը քննարկումներին մասնակցելու են ամենալայն մակարդակով, սակայն դեռեւս դժվարացավ նշել, թե հենց իրենք ինչպիսի առաջարկություններ կներկայացնեն քննարկումների ընթացքում։

Արման Աբովյանը կարծիք հայտնեց, թե արտահերթ ընտրություններում գրանցված արդյունքները չպետք է կապել այն հանգամանքի հետ, որ ընտրակարգը չէր փոխվել։ Նրա խոսքով՝ արդյունքներին նպաստել էր հենց հետհեղափոխական իրավիճակը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը  նշեց, թե իրենք էլ միանշանակ կմասնակցեն քննարկումներին, սակայն դժվարացավ նշել իրենց հնարավոր առաջարկների մասին՝ ընդգծելով, թե, ամեն դեպքում, կոնկրետ ոչինչ հայտնի չէ նաեւ քննարկումների ձեւաչափի մասին։

Ամեն դեպքում, առաջիկայում քաղաքական դաշտում քննարկումների նոր թեմա է բացվել։

Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031