Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԿԱՄՔ». Կոչ ենք ուղղում Նիկոլ Փաշինյանի վարչակազմին հավատարիմ մնալ մայիսյան ժողովրդային ընդվզման արժեքներին

Մարտ 07,2019 13:35

Վերջին շաբաթներին զգացվում է Նիկոլ Փաշինյանի իշխանության թուլացման որոշ նախանշաններ: Դրան որպես հետևանք, վերջերս մենք ականատես եղանք որոշ մտահոգիչ երևույթների, որոնցից, օրինակ, Երևանի քաղաքապետարանի կողմից որոշ առաջատար լրատվամիջոցների տարածքների վերադարձի տեսքով անընդունելի ճնշումներ և նախկին իշխանությունների գործելաոճը հիշեցնող այլ, ոչ ժողովրդավարական գործողություններ:

«ԿԱՄՔ»-ը որպես վերքաղաքական հասարակական նախաձեռնություն, հնարավոր ամեն առիթի ժամանակ իր աջակցությունն է հայտնել 2018 մայիսին ժողովրդային ընդվզման արդյունքում ձևավորված իշխանությունների կողմից մեր երկրում ժողովրդավարական և արդար կյանքի ձևավորմանը, և հիմա էլ վերահաստատում է պատրաստակամություն ամեն գնով աջակցելու ժողովրդի արդար պահանջներին:

Մենք հայտարարում ենք, որ չի կարող լինել վերադարձ հին արժեքներին:

Արդ կոչ ենք ուղղում Նիկոլ Փաշինյանի վարչակազմին հավատարիմ մնալ մայիսյան ժողովրդային ընդվզման արժեքներին, իսկ հին ուժերին զգուշացնում ենք՝ չփորձել ժողովրդային հիասթափության հեռանկարում տեսնել վերադարձի հնարավորություն դեպի նախամայիսյան անժողովրդավարական արժեքները, քաղաքական անկայունություն և քաոս:

Կոչ ենք ուղղում երիտասարդությանը և ամբողջ ժողովրդին չտարվել պառակտման, հիասթափության և հուսալքման, ամուր կանգնել հզոր ու միասնական հայրենիքի կողքին:

Հայկական Արժեքների Պահպանության

«ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնություն

06․03․2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031