Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կենտրոնացված քննության մասնակցողների թվից հանվել են հատուկ կրթություն իրականացնող դպրոցների սովորողները. «Հայկական ժամանակ»

Մարտ 07,2019 13:10

Կրթության եւ գիտության նախարարությանս վերջերս փոփոխություններ եւ լրացումներ է կատարել ավարտական քննություններին վերաբերող կարգում։

«Կենտրոնացված քննության մասնակցողների թվից հանվել են հատուկ կրթություն իրականացնող դպրոցների սովորողները։ Իրենք քննությունը դարձյալ հանձնում են իրենց դպրոցներում»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) փոխտնօրեն Կարո Նասիբյանը։

Անդրադառնալով մյուս նորություններին՝ նա նշեց, որ առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները, բացի մտավոր զարգացածության խնդիր ունեցողները, կարող են քննությունը հանձնել ինչպես իրենց դպրոցում, այնպես էլ կենտրոնացված։ Ընտրությունը թողնված է այդ երեխաներին։

«Երեխաներ կան, որ հենաշարժական խնդիրներ ունեն։ Եթե ուզում են գնալ իրենց ընկերների հետ բոլորով միասին հանձնել քննություն, որեւէ խնդիր չկա։ Եթե դժվարանում են, էլի խնդիր չկա, որ քննությունը հանձնեն իրենց դպրոցում։ Ասենք, կան երեխաներ, որոնք տեսողության խնդիրներ ունեն, բնականաբար կենտրոնացված քննության ժամանակ նրանց պետք է առանձնացնենք։ Ավելի լավ է՝ իրենք հանձնեն իրենց դպրոցում, քան առանձնացնենք այդ երեխաներին, նամանավանդ քննական կենտրոններ ունենք, որոնք գյուղերում են եւ այդքան պայմաններ չունենք, որ իրենց առանձնացնենք, առանձին կազմակերպիչ, ԳԹԿ ներկայացուցիչ նշանակենք»,- ասաց փոխտնօրենը։

Ինչ վերաբերում է այն աշակերտներին, որոնք ունեն մտավոր զարգացման խնդիրներ, նրանք ավարտական քննություն ընդհանրապես չեն հանձնելու։ Այդ աշակերտների ատեստատում կներառվեն տարեկան գնահատականները, իսկ քննական գնահատական չի լինի։

Այս տարի նաեւ կթարգմանվեն մաթեմատիկայի եւ բնագիտական առարկաների քննական թեստերը։

Աննա ԶԱԽԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031