Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պետք է հասկանալ, որ միայն կոռուպցիայի դեմ պայքարելով կամ մենաշնորհները արգելելով տնտեսությունը չի զարգանում. «168 ժամ»

Մարտ 07,2019 13:05

Փոխարենը մտածելու կոնկրետ բարեփոխումներ իրականացնելու մասին՝ անընդհատ մեղավորներ ենք փնտրում։ Այսքան ժամանակ ի՞նչ բարեփոխումներ է արել կառավարությունը, որոնք պիտի բերեն երկրում տնտեսական ու սոցիալական իրավիճակի լավացմանը, մարդկանց ապրելու պայմանների բարելավմանը։

Ինչքա՞ն կարելի է ասել, Հայաստանում այլևս կոռուպցիա չկա, կամ մենաշնորհները վերացել են։ Ենթադրենք, թե իրականում այդպես է, բայց մի՞թե դրանով բոլոր հարցերը լուծվեցին։

Պետք է հասկանալ, որ միայն կոռուպցիայի դեմ պայքարելով կամ մենաշնորհները արգելելով տնտեսությունը չի զարգանում։ Ներդրումներ են պետք, որոնց համար հարկավոր է նպաստավոր միջավայր ստեղծել։ Իսկ նպաստավոր միջավայրը ոչ թե հայտարարություններով կամ խոստումներով, այլ կոնկրետ մեխանիզմներով են ձևավորում։

Այդ մեխանիզմները կան, հայտնի են ամբողջ աշխարհում, և ամենևին պետք չէ հեծանիվ հորինել տնտեսական կապիտալի հետաքրքրությունները գոնե ինչ-որ կերպ արթնացնելու համար։ Հույսերը, որ մեր հայրենակիցները հայրենասիրական ձգտումներով գալու են և Հայաստանում ներդրումներ անեն, տնտեսություն զարգացնեն, անտեղի են։ Կապիտալը հայրենիք չի ճանաչում և գնում է այնտեղ, որտեղ իրեն լավ է զգում։

Արդյո՞ք այս ընթացքում կառավարությունն արել է իրենից կախված հնարավորը, որպեսզի կապիտալը Հայաստանում գոնե թե իրեն պաշտպանված զգա։ Այս հարցի պատասխանը միանշանակ է։ Դրա վկայություններից մեկն էլ ներդրումային այն վակուումն է, որն այսօր առկա է Հայաստանի տնտեսության մեջ։ Պատահական չէ, որ վերջին շրջանում վարչապետը այլևս չի էլ հիշում ներդրումային բում ապահովելու իր ոչ վաղեմի խոստումների մասին։

Հիմա էլ հույսը Եվրամիության վրա է։ «Եվրամիության ֆինանսական և տեխնիկական օժանդակությունը մեզ համար չափազանց կարևոր է։ Մենք ձեր աջակցության կարիքն ունենք՝ բարեփոխումների իրականացման ուղղությամբ կտրուկ քայլեր կատարելու համար։ Ակնհայտ է, որ Եվրամիության ընդլայնված աջակցությունը կօգնի մեզ առաջ շարժվել ավելի վճռականորեն։ Որքան ավելի մեծ լինի օգնության ծավալը, այնքան ավելի արագ և հարթ կընթանան մեր բարեփոխումները»,- ասում է աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Հայաստանի վարչապետը։

Թե ի՞նչ բարեփոխումների մասին է խոսքը, հայտնի չէ։ Որպես այդպիսին, ըստ էության, ոչինչ էլ Հայաստանում տեղի չի ունենում։ Եթե բարեփոխումն այն֊ է, ինչ հիմա է արվում, ապա դրանից դժվար էլ թե լուրջ արդյունքներ լինեն։

Հակոբ ՔՈՉԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031