Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր տնտեսական հեղափոխության ճանապարհին շատ ավելի լուրջ խոչընդոտ կա. տնտեսական ոլորտի օրենսդրության ներկա վիճակը. «Ժողովուրդ»

Մարտ 07,2019 12:52

ԱԺ-կառավարություն երեկվա հարցուպատասխանն առիթ դարձավ, որպեսզի վարչապետ Փաշինյանն անդրադառնա տնտեսական հեղափոխության ընթացքին։ Ու երեկ նա այս կապակցությամբ ուշագրավ թվեր հրապարակեց. «Այս տարվա հունվար-փետրվար ամիսներին ՀՀ-ում նախորդ տարվա հունվար-փետրվարի նկատմամբ 12.5 մլն հատ հաշվիչ դրամարկղային կտրոն ավելի է տպվել։ Սրա արդյունքում հունվար-փետրվար ամիսներին արձանագրված առեւտրաշրջանառությունը 35 մլրդ դրամով ավելացել է։ Եվ սրա արդյունքում մենք հիմա ավելի վստահ ենք նայում 2019-ին պետական եկամուտների հավաքագրման գործընթացին»- նշեց Փաշինյանը՝ հավելելով որ գործ ունենք կառավարություն-քաղաքացի-գործարար համայնք գործընկերության հետ։

Ստեղծված իրավիճակն իրոք ոգեւորիչ է։ Հազիվ թե որեւէ մեկը սպասեր նման լուրջ տեղաշարժ։ Սակայն նկատենք, որ Հայաստանում տնտեսական հեղափոխության համար միայն ՀԴՄ պահանջելը, աղքատության եւ խեղճության փողոցները փակելը հազիվ թե բավարար լինի։ Ու սա ոչ սոսկ այն պատճառով, որ նախկին իշխանություններից որպես ժառանգություն մնացել է ամբողջովին խեղաթյուրված տնտեսական համակարգ։

Այսօր տնտեսական հեղափոխության ճանապարհին շատ ավելի լուրջ խոչընդոտ կա. տնտեսական ոլորտի օրենսդրության ներկա վիճակը։ Եվ տնտեսական հեղափոխությունը պետք է սկսել առաջին հերթին հենց այս ոլորտում հեղափոխական փոփոխություններ իրականացնելուց հետո, երբ մանրակրկիտ ուսումնասիրությունների եւ վերլուծությունների արդյունքում վերհանվեն խնդիրներն ու առաջարկվեն օպտիմալ լուծումեր։ Այլապես, նման օրենսդրական դաշտի պարագայում տնտեսական հեղափոխությունը եթե չասենք անհնարին, ապա շատ դժվար կլինի իրականացնել։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031