Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատ Մկրտչյան. «Ընտրություններն արդեն ավարտվել են և պետք չէ գերազանցել ականջահաճո հայտարարությունների չափը». «Ժամանակ»

Մարտ 07,2019 12:36

«Ժամանակ»-ի զրուցակիցն է առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը։

– Պարոն Մկրտչյան, առողջապահության ներկայիս նախարար Արսեն Թորոսյանը բավական հավակնոտ ծրագրեր է իրականացնում, գրեթե ամեն շաբաթ տեղեկանում ենք պետպատվերով կոնկրետ հիվանդությունների բուժման, վիրահատությունների մասին։ Ծխելու դեմ պայքարի օրինագիծն է ներկայացված հանրային քննարկման։ Ինչպե՞ս եք գնահատում այս քայլերը, դրանց արդյունավետությունը։

– Ճիշտն ասած, չէի ուզենա որևէ կարծիք հայտնել իրականացվող ծրագրերի մասով, քանի որ որևէ արդյունք դեռևս հրապարակված չէ, լոկ հայտարարություններ են։ Ներկայիս նախարարն ավելի հասանելի, ավելի հանրային է, քան նախորդները։ Դա դրական երևույթ է, աշխատանքը բաց է ու թափանցիկ, բայց արդյունքների մասին մի քիչ դժվար է խոսել։ Նույնիսկ կառավարության ծրագիրը հաստատելիս ծրագրում առողջապահության մասով ոչ մի գնահատման ցուցիչներ չներկայացվեցին։ Դրա համար այսօր մի քիչ դժվար է ասել, թե որքանով են չափելի PR գործողությունների արդյունքները։ Ուղղաթիռով թռնել, գալ-գնալ… չգիտեմ։

– Այսինքն՝ Դուք ներկա գործողությունները, ծրագրերը դեռևս համարում եք PR։

– Այո։ Ժամանակ առաջ ես հրապարակային, ոչ ուղղակի նախարարին դիմեցի և հիշեցրի, որ ընտրություններն արդեն ավարտվել են և պետք չէ գերազանցել ականջահաճո հայտարարությունների չափը, որովհետև այդ հայտարարություններին պետք է հաջորդի աշխատանք, որը դեռ չկա։ Ես դեռ բարեփոխումների արդյունք չեմ տեսել։ Գուցե ժամանակն է կարճ, քանի որ առողջապահության բնագավառում արված բարեփոխումների արդյունքները բավականին հեռահար են։ Բայց միևնույն ժամանակ նաև բյուջեի իրական աճ տեղի չի ունեցել։

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031