Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՎԾ պետի նախկին տեղակալ. «Քանի դեռ դատարանի վճռով մարդկանց մեղքն ապացուցված չէ, նրանց մեղքը համարվում է չապացուցված, նրանք անմեղ են, ես այս պահի դրությամբ նրանց համարում եմ անմեղ». «Հրապարակ»

Մարտ 07,2019 12:20

«Զորաշենի» գործով անցնող Ադյան եղբայրներն աշխատել են ՊՎԾ պետի նախկին տեղակալ, դեկտեմբերի 9-ից «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանի «կուրացիայի» տակ։ Նրանից հետաքրքրվեցինք այս գործի եւ իր կարգավիճակի մասին։

– Պարոն Ուլիխանյան, հայտնի է, որ Ադյան եղբայրները գործել են Ձեր «կուրացիայի» տակ, ի՞նչ կասեք «Զորաշենի» աղմկահարույց գործի մասին, ունե՞ք արդյոք առնչություն, հարցաքննվել եք կամ բացատրություն եք գրել։

– Գործի մասին գիտեմ այն, ինչ լրատվամիջոցներն են գրել, ես որեւէ կարգավիճակով չեմ անցնում, այո, իրենք գործել են իմ կուրացիայի տակ, բայց ես որեւէ կարգավիճակով չեմ անցնում այդ գործով։ Ես էլ եմ սպասում, որ նախաքննական մարմնի գործողություններն ավարտվեն, որպեսզի հասկանամ ընդհանրապես՝ ինչ գործ է եղել։

– ԱԱԾ հաղորդագրությամբ՝ ՊՎԾ աշխատակիցների հովանավորչությամբ բիզնես խլելու փորձեր են արվել, Դուք կասկածներ ունե՞ք, որ ԱԱԾ-ն օպերատիվ ոչ ճիշտ տվյալներ է ձեռք բերել։

– Գոյություն ունի անմեղության կանխավարկած, քանի դեռ դատարանի վճռով մարդկանց մեղքն ապացուցված չէ, նրանց մեղքը համարվում է չապացուցված, նրանք անմեղ են, ես այս պահի դրությամբ նրանց համարում եմ անմեղ։

– Իսկ Դուք տեղյա՞կ եք, թե ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանը քանի մարդու է դատարանի վճռից առաջ «դատապարտել», ստուգումների ընթացքում Ֆեյսբուքի իր էջում ներկայացրել նրանց «կոռուպցիոն» գործողությունները։

– Ես չեմ ուզում դա մեկնաբանել, խնդրում եմ, ինձ այդ մասին մի հարցրեք։

– Ադյան եղբայրներին ո՞վ է բերել համակարգ, Դո՞ւք, թե՞ Հայկ Սարգսյանը կամ գուցե Դավիթ Սանասարյանը։

– Հաստատ՝ ես չեմ եղել, ես նրանց հետ ծանոթացել եմ իմ նշանակումից հետո, երբ նրանք եկել են աշխատանքի, մինչ այդ չեմ ճանաչել։ Գիտեմ, որ նախկինում աշխատել են վերահսկողական ոլորտում՝ Հաշվեքննիչ պալատում, մասնագիտական բարձր կարողությամբ օժտված մարդիկ են։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031