Հարկատուների կարծիքով, Հարկային նոր օրենսգրքում կա մի հարկատեսակ, որը հարկավոր է ոչ միայն վերանայել, այլև մոտեցումները փոխել: Խոսքը մեքենաների բնապահպանական հարկի մասին է, քանի որ, ըստ նախագծի, 301 և ավելի ձիաուժ ունեցող մեքենաների բնապահպանական հարկը կարող է 3 անգամ ավելանալ:
«Վարորդի ընկեր» ԻՀԿ նախագահ Տիգրան Քեյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ ընդհանրապես մեքենայի բնապահպանական հարկը ոչ թե պետք է ձիաուժով հաշվարկել, այլ յուրաքանչյուր մեքենա պետք է իրական տեխզննում անցնի, ֆիքսվի մեքենաների արտանետած գազերի քանակությունն ու ըստ այդմ էլ որոշվի, թե տվյալ տրանսպորտային միջոցն արդյո՞ք վնաս չի հասցնում շրջակա միջավայրին, շահագործման ենթակա՞ է, թե՞ ոչ: Պիտանելիության հարցը լուծելուց հետո նոր միայն պետք է որոշվի, թե որքան բնապահպանական հարկ պետք է վճարել տվյալ մեքենայի համար:
ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: