Օրեր առաջ համացանցը լեցուն էր Վանաձորի թիվ 1 հիմնական դպրոցի 8-րդ Բ դասարանի աշակերտներ Էդիկ Ղարաքեշիշյանի, Էդմոն Քոչարյանի և Վանաձորի թիվ 6 դպրոցի 7-րդ դասարանի աշակերտ Տիգրան Մարկոսյանի խիզախ ու անձնվեր արարքով հիացած օգտատերերի գրառումներով: Տղաները մարտի 3-ին ականատես էին եղել խոշոր ավտովթարի, ինչի արդյունքում է Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի Լոռի-1 հասցեի մոտ մեքենան դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի երկաթյա ճաղավանդակներին և հայտնվել Տանձուտ գետում:
Դպրոցականները ոչ միայն չէին վախեցել, այլև մինչ փրկարարների ժամանելը, ուղղել էին մեքենան, կանխել հրդեհի վտանգը և տուժողներին ցույց տվել առաջին օգնություն:
Նրանք դպրոցի փրկարարական ջոկատի անդամներ են հանդիսանում: Էդիկի, Էդմոնի և Տիգրանի խիզախ արարքի լուրը հուզել ու միաժամանակ հպարտության առիթ էր տվել նաև մարզպետ Անդրեյ Ղուկասյանին: Նա այսօր հյուրընկալեց քաջ տղաներին, թիվ 1 դպրոցի տնօրեն Լիլիթ Սարուխանյանին, զինղեկ Արկադի Մարտիրոսյանին և անձամբ շնորհակալություն հայտնեց անձնվեր քայլի համար:
-Անչափ ուրախ եմ, որ մեր մարզում ու մեր քաղաքում նման քաջ տղաներ են մեծանում: Վստահ եմ՝ ձեր արարքը օրինակելի կլինի շատերի համար,-ասաց մարզպետը:
Նա տղաներին հորդորեց լավ սովորել, հասնել մեծ բարձունքների, լինել Հայաստանի հպարտ քաղաքացի ու գիտելիքները ծառայեցնել հանուն երկրի զարգացման:
Ա. Ղուկասյանը տղաներին պարգևատրեց շնորհակալագրերով և նվերներով:
Լոռու մարզպետարան
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=427717658000284&id=244085213030197&__xts__[0]=68.ARB9MkhQaBTaEU10TU8WlOm-4_c-HCz95AvHJkik1KmiiyOmG269FbUS-aS4yXprXs2rEQY3QdiRWAweMH_LFUzN8NDUVC2Ml1inRTP9eWZRaLP0n0W6_s0J2V472-p1-PfHXtGtnZ5BG4kbYbqBpqYE_VlONdGpl2sqj7QRNieDfOXiMvOg0tzGNC84Z8F9XdZN65YkG7gHxdP_7sKWh7VNqsCRD4hFVHDJlyKFPXrmxCcSzZ-ReVeMUXHcWjSYX21x0D8BLYJPhOeXZeAyPZ1AhQQbnNRrR1C8y-j_S5mOeSY0eXyYwyHkp1QLHNMpUa2r29jWaRecCQgIL8cu2i0&__tn__=-R