Լրահոս
Օրվա լրահոսը

«Գերանդին չենք առնելու եւ «հնձելու». Փաշինյանը՝ սպասվող կրճատումների մասին

Մարտ 06,2019 20:55

«Եթե պարզվի, որ արդյունք չստեղծող մարդիկ կան, նրանցից պետք է ազատել: Գերանդին չենք առնելու եւ «հնձելու» պետական կառավարման համակարգը: Կրճատումները կլինեն նվազագույն չափի»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր անդրադառնալով կառավարության օպտիմալացմանը, մասնավորապես՝ նախարարություններում սպասվող կրճատումներին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ կկրճատվեն նախարարությունների կրկնվող օղակների աշխատակիցները. «Երկու նախարարության իրավաբանական վարչության պետերը չեն կարող միաժամանակ աշխատել օպտիմալացման արդյունքում: Բարձր որակավորման իրավաբանը կամ հաշվապահը աշխատանք գտնելու խնդիր չունի, նման մասնագետների անհրաժեշտություն կա աշխատաշուկայում: Չկրկնվող հաստիքների աշխատակիցները չեն կրճատվի եւ հնարավորություն կստանան ապացուցելու, որ կարող են նոր չափանիշներով աշխատել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031