Լրահոս
Օրվա լրահոսը

«ՌԴ-ի կողմից Ֆահրադին Աբոսզոդային Ադրբեջանին հանձնելու խնդիրը իրավական տիրույթում է». ԱԳ նախարար

Մարտ 06,2019 20:44

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը հնչեցրեց ՌԴ-ի կողմից թալիշական ազգային շարժման առաջնորդ Ֆահրադին Աբոսզոդային Ադրբեջանին հանձնելու եւ նրա կյանքին վտանգ սպառնալու խնդիրները:

Հիշեցնենք, որ նա Ռուսաստանից քաղաքական ապաստան էր հայցում, սակայն օրերս ձեռնաշղթաներով հանձնվեց Բաքվին: «Նա այցելել էր ՀՀ, թալիշներին կոչ արել չմասնակցել ապրիլյան ռազմական գործողություններին, քաղաքական ապաստան խնդրել ՀՀ-ից: Ի՞նչ քայլեր է ձեռնարկել ԱԳՆ-ն՝ ՌԴ-ի հետ այդ խնդրի ուղղությամբ բանակցելու համար եւ ինչո՞ւ ՀՀ-ն չկարողացավ քաղաքական ապաստան տրամադրել»,-հարցրեց Անի Սամսոնյանը:

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց, որ հարցն առաջնահերթ մարդու իրավունքների տիրույթում է. «Երկու երկրներ իրավական հիմքեր են օգտագործել՝ նման որոշում ընդունելու համար: Կշարունակենք ուշադրություն դարձնել՝ մարդու իրավունքների համատեքստում: Դեպքը մտահոգիչ է: Առաջին անգամ չէ, երբ փոքրամասնությունները հալածվում են»: Անի Սամսոնյանը պնդեց հարցը՝ «Ինչո՞ւ ՀՀ-ն չկարողացավ բանակցել ՌԴ-ի հետ, որը Ֆահրադին Աբոսզոդային թաքուն տրամադրեց Ադրբեջանին»: Մնացականյանը պատասխանեց. «Ես ուշադիր լսեցի ձեր քննադատությունը, բայց պատասխանելու համար ավելի մանրամասն պետք է խնդիրն ուսումնասիրեմ: Կրկնում եմ՝ խնդիրը միակը չէ եւ շարունակելու է մնալ մեր ուշադրության կենտրոնում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031