Լրահոս
Օրվա լրահոսը

Լենա Նազարյան. «Կանայք երեխաներ ունենալու առանձնահատկություն ունեն»

Մարտ 06,2019 18:45

Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ուշադրությունը հրավիրեց հետեւյալ խնդրի վրա. «Ինձ դիմել է դասակի հրամանատար, որը գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում, միայնակ է խնամում, ցանկանում է վերադառնալ աշխատանքի: Նա ապրում է Մեծամորում, բայց աշխատավայրը գտնվում է Լուսակերտում: Դուք նրան առաջարկել եք  զորամասին մոտ բնակարան, բայց խնդիրն այն է, որ գտնվելով ներկայիս բնակարանից հեռու՝ չի կարող համատեղել երեխայի խնամքն ու աշխատանքը, քանի որ օգնող չունի: Նա միայնակ մայր է: Եթե կան կին աշխատակիցներ, ապա նաեւ՝ երեխաներ: Պետությունն ի՞նչ է նախատեսում այս ուղղությամբ»:

Ապա` Լենա Նազարյանը նշեց, որ մի շարք երկրներում, օրինակ, պետությունը կին-զինծառայողի համար դայակի գումար է տրամադրում կամ երեխայի խնամքի սենյակ՝ աշխատավայրում:

Դավիթ Տոնոյանն այսպես արձագանքեց. «Կանեմ ամեն ինչ, որպեսզի հարցին լուծում տրվի: Ըստ երեւույթին, ծառայության վայրի՝ զորամասի տեղափոխություն է եղել, որից առաջացել է այդ խնդիրը»:

Նախարարը նաեւ հայտնեց, որ աշխատում են բանակում կանանց ներգրավվածության մեծացման ուղղությամբ. «Հավելավճարներ չկան, բայց այդ առնչությամբ ձեր առաջարկը լավն է»:

«Կանայք երեխաներ ունենալու առանձնահատկություն ունեն»,-եզրափակեց Լենա Նազարյանը: Նրա այս նախադասությունը դահլիճում ներկա պատգամավորների ծիծաղն առաջացրեց:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031