Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԱԱ Մ. Մանվելյանի անվան ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվեց Կարեն Գրիգորյանը

Մարտ 06,2019 16:08

ՀՀ ԳԱԱ նախագահությունը սույն թվականի մարտի 6-ի նիստում ՀՀ ԳԱԱ Մ. Մանվելյանի անվան ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրեց տեխնիկական գիտությունների թեկնածու Կարեն Գրիգորյանին:

Կարեն Գրիգորյանը ծնվել է 1961 թվականին: 1983թ-ին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը մասնագիտությունը՝ ճարտարագետ-մետալուրգ:

2005թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «γ -տրիդիմիտից վոլաստանիտի ստացումը» թեմայով:

Կարեն Գրիգորյանի գիտական հետաքրքրություններն ընդգրկում են՝ վոլաստոնիտի սինթեզ և հատկությունների ուսումնասիրում և մեծածավալ արտադրության կազմակերպում, արդյունքների ներդրում ռետինատեխնիկական իրերի արտադրությունում, ոսկերչական կաղապարման փոշիների մշակում և կիսաարդյունաբերական տեղակայանքի մշակում, փոքր տրամաչափի հրթիռային շարժիչների մշակում:

Կարեն Գրիգորյանը 8 պատենտի, 27 գիտական հոդվածի, 12  զեկույցի հեղինակ է:

Կարեն Գրիգորյանը ՀՀ ԳԱԱ Մ. Մանվելյանի անվան ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտում աշխատում է 1983թ-ից՝ կրտսեր գիտաշխատողից մինչև լաբորատորիայի վարիչ:

 

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն

06.03.2019թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031