Սերբիայի Նովի Սադ քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում հայաստանցի 63 կգ քաշային Սլավիկ Գալստյանը եզրափակիչ գոտեմարտում համառ պայքարում զիջեց Վրաստանը ներկայացնող Լեւան Կավիարաձեին եւ բավարարվեց արծաթե մեդալով:
Այսօր 72 կգ քաշային կարգում Հրանտ Կալաչյանը սփոփիչ գոտեմարտում պայքարելու է բրոնզե մեդալի համար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ