Մենք ցանկանում ենք, որպեսզի Եվրոպայում գործի բարօրության մի ամբողջ գոտի, և փորձում ենք այդ գործընթացում ներգրավել հնարավորինս շատ հարևանների: Վրաստանը հայտարարել է, որ շահագրգռված է Եվրամիությունում այդպիսի մասնակցությամբ: Այս մասին ասվում է Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանի անունից տարածած հաղորդագրության մեջ:
«Խորը և համապարփակ ազատ առևտրային գործընկերության մասին համաձայնագիրը հնարավորություն է տալիս, որպեսզի տնտեսական զարգացումը և լավագույն կեսանպայմանները դառնան տեսանելի և շոշափելի կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարում: Այդ բացը կարող է լրացվել շատ արագ, մենք ապագան այդպես ենք տեսնում: Մենք ցանկանում ենք շեշտը դնել շոշափելի արդյունքների վրա, ինչը բխում է Վրաստանի քաղաքացիների շահերից. վիզաների ազատականացումը կոնկրետ ձեռքբերումներից էր, և ես չեմ տեսնում որևէ ռիսկ, եթե Վրաստանի իշխանություններն ու հանրությունը ուղղեն որոշ թերություններ»,- ասել է եվրահանձնակատարը:
Նրա խոսքով այդ ուղղությամբ շատ կարևոր է նաև մեդիայի դերակատարությունը:
«Մեդիան պետք է հանրությանը տեղեկացնի այն մասին, որ ԵՄ-ում ապաստան գտնելու որոնումները արդյունքներ չեն տալիս, քանի որ Վրաստանը համարվում է անվտանգ երկիր, և մենք Վրաստանը դիտում ենք այդ պրիզմայով… Ցանկանում եմ ձեզ կոչ անել, որպեսզի դուք՝ մեդիայի ներկայացուցիչներդ օգտագործեք բոլոր հնարավորությունները և տեղեկացնեք հանրությանը, որ Վրաստանի քաղաքացիները չեն կարող ապաստան ստանալ Եվրոպայում, քանի որ Վրաստանն անվտանգ երկիր է»,- ասել է Հանը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ