Երեկ մեկնարկած խորհրդարանական երկրորդ քառօրյա նիստերի օրակարգն այսօր առավոտյան արդեն սպառվեց: Նիստի օրակարգում ընդամենը երեք հարց է:
Նախկին գումարման խորհրդարանին շատ էին քննադատում այն ժամանակ ընդդիմադիր, այսօր արդեն իշխանական ուժի ներկայացուցիչներ, որ այդ խորհրդարանը սպառված է, անգամ օրակարգեր չունի, որ կառավարությունն է ձեւավորում խորհրդարանի օրակարգը եւ այլն:
Իշխող ուժը ներկայացնող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանից Aravot.am-ը հետաքրքրվեց`ինչո՞ւ արդեն երկու ամիս ձեւավորված խորհրդարանը քննարկելու հարցեր չունի, մանավանդ այս հեղափոխական իրավիճակում, երբ կարծես ամենը խնդիր է: Նա վստահեցրեց, թե կառավարությունը, թե խորհրդարանն ունեն օրակարգեր. «Պարզապես դրանք դեռ ճանապարհին են եւ ժամանակի ընթացքում օրակարգը կլրացնի մեր կյանքն ամբողջությամբ»: Անդրանիկ Քոչարյանը համամիտ չէ, որ դանդաղում են: Ասում է`աշխատանքային գործընթացներ են, շատ բան դեռ ձեւավորման փուլում է. «Դուք կասկածո՞ւմ եք, որ կյանքը մեզ ստիպելու է լցնել մեր օրակարգերը»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ