Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սա Արցախի ճակատագրով իբր մտահոգված Քոչարյանն ասում է մի մարդու մասին, որը ի պաշտոնե ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է. «Հայկական ժամանակ»

Մարտ 06,2019 12:46

Տեսեք, թե ինչ է ասում Քոչարյանը։ Նախ հայտարարում է, թե Նիկոլ Փաշինյանն ու իր թիմի մեծ մասը (այսինքն՝ Հայաստանի իշխանությունները) Արցախը հայկական ինքնության մաս չի համարում, նրանք Արցախի անկախության եւ ռազմական հաղթանակների հետ ոչ մի առնչություն չունեն, ու իբր դա քիչ է՝ նաեւ ատում են բոլոր նրանց, ովքեր պայքարել են այդ հաղթանակի համար (այսինքն՝ ատում են գործնականում բոլորին, որովհետեւ բոլորս էլ այս կամ այն կերպ մասնակցություն ենք ունեցել այդ հաղթանակներում)։ Սա Արցախի ճակատագրով իբր մտահոգված Քոչարյանն ասում է մի մարդու մասին, որը ի պաշտոնե ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է, եւ ասում է մի իրավիճակում, երբ պատերազմն ամեն պահի կարող է վերսկսվել, իսկ Արցախի անվտանգության ըստ էության միակ երաշխավորը Հայաստանն է։ Խոսք չկա, գերագույն գլխավոր հրամանատարի եւ ժողովրդի ու բանակի միջեւ անվստահություն հրահրելը «բացառիկ հայրենասիրություն» է:

Բայց մտահոգվելու կարիք չկա. Քոչարյանը խոստանում է խանգարել Արցախը «հանձնողներին»՝ անկախ նրանից, թե որտեղ կգտնվի (իսկապես բացառիկ խիզախություն է, առավել եւս՝ որ որեւէ մեկը չի պատրաստվում հանձնել Արցախը)։ Այսինքն՝ Քոչարյանը խոստանում է կալանավայրից նույնպես պայքարել։ Իսկ հետաքրքիր է՝ որտե՞ղ էր պայքարում Քոչարյանը, երբ Սերժ Սարգսյանը հայտարարում էր, թե Աղդամը մեր հայրենիքը չէ, կարգավորման հարցում էլ «Հայաստանի հետ հուսալի ցամաքային կապը» մեզ լիուլի հերիք է (այսինքն ազատագրված շրջաններից առնվազն վեցը հանգիստ կարելի է զիջել)։ Որեւէ մեկը հիշո՞ւմ է, որ Քոչարյանը դրա դեմ պայքարած լինի։ Իհարկե պայքարել է. աֆրիկյան սավաննաներում, առյուծների դեմ։ Այդ հիմա է, որ կարելի է «պայքարել» նաեւ մեկուսարանից, որովհետեւ քարոզչական տեսանկյունից դա շատ շահեկան է՝ իբր «ինձ կալանավորել են, որպեսզի չխանգարեմ իրենց հանձնել Արցախը»։

Զավեշտն այն է, որ անկախությունից ի վեր Հայաստանը ղեկավարած չորս առաջին դեմքերից երկուսի հասցեին են «Արցախը հանձնելու» մեղադրանքներ հնչում, ու հենց այդ երկուսն են կարեւորում ա. ԼՂՀ մասնակցությունը բանակցային գործընթացին, բ. ազատագրված տարածքների բնակեցումը:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031