Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Այսուհետեւ որեւէ մեկն իրավապահ համակարգի ոչ թեւերն է կտրելու, ոչ բերանը փակելու». Վահագն Հովակիմյան

Մարտ 06,2019 12:26

«Սերգեյ Բագրատյան, ճիշտ կլիներ ձեր փաստերը ներկայացնեիք Հատուկ քննչական ծառայությանը: Եթե փաստեր չունեք, խնդիրը համարենք լուծված»,-ԱԺ-ում այսօր հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը՝ անդրադառնալով ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի երեկվա հայտարարությանը, թե 2018թ. ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ բանակը եւ ոստիկանությունը հրահանգավորված քվեարկել են «Իմ քայլի» օգտին: «Ընտրությունների որակը մեծապես որոշում է ոչ թե օրենսդրությունը, այլ քաղաքական կամքի դրսեւորումը, ինչը եւ եղավ»,-համոզմունք հայտնեց Վահագն Հովակիմյանը:

Սերգեյ Բագրատյանն էլ իր ելույթում պնդեց մոտեցումը. «Թերություններ այլեւս չպետք է կրկնվեն: Իմ առաջարկն այն է, որ սպան զինվորից հիսուն մետր հեռավորության վրա պետք է քվեարկի»:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ իր հերթին վստահեցրեց. «Բոլոր ջանքերը գործադրել ենք, որպեսզի ապօրինություններ չլինեն մեր քաղաքական ուժի օգտին: Եթե ինչ-ինչ տեղերում խախտումներ են եղել, մենք ունենք անկախ իրավապահ համակարգ, որին պետք է դիմել»:

Վահագն Հովակիմյանն իր ելույթում նաեւ իրավապահներին անդրադարձավ. «Իրավապահ համակարգն իր ողջ ներուժով ընտրությունների ընթացքում իր պարտքը կատարել է: Նախորդ ընտրությունների ամենամեծ խնդիրն այն էր, որ իրավապահների դերը ընդդիմությունն էր կատարում, իսկ այս անգամ իրավապահները կատարեցին օրենսդրությամբ սահմանված գործառույթները: Այլեւս այդպես է լինելու: Որեւէ մեկն իրավապահ համակարգի ոչ թեւերն է կտրելու, ոչ բերանը փակելու»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031