«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի հետ բանակում տիրող իրավիճակի մասին։
-Պարոն Դավթյան սկսենք հենց այս տարվա ամանորի գիշերը պայմանագրային զինծառայողի առեղծվածային մահվան դեպքից: Ամանորի գիշերը հրազենային վնասվածքից մահացել է ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող Էդգար Գրիգորյանը, սակայն դեպքի մասին պաշտպանության նախարարությունն ու ՀՀ քննչական կոմիտեն որևէ տեղեկություն չեն հայտնել: Ի՞նչ է կատարվել Ամանորի գիշերը։
-Անհասկանալի ոչ մի բան չկա պաշտպանության նախարարությունը մտադրված չէ թաքցնելու որեւէ դեպք, իսկ ինչ վերաբերում է կոնկրետ դեպքին ընթանում է նախաքննություն, քրեական գործի շրջանակներում ինձ թվում է բոլոր հարցերի պատասխանները կլինեն:
– Հասարակության մոտ կասկածների տեղիք է տալիս, ինչո՞ւ չպետք է ասեր, ուրեմն ՊՆ լռելով թաքցնում է բանակում տիրող իրավիճակը։
– Եթե կա որեւէ օրենքի պահանջ, որ պետք է ասենք, կարող ենք ասել, եթե չկա, նաեւ հաշվի առնելով տոնական օրերի տրամադրությունը, միգուցե դրա հետ կապված է եղել։
– 2018 թվականի նոյեմբերին ՀՀ ՊՆ մեքենան վթարի ենթարկվեց, եւ 4 զինծառայող մահացավ։ ՊՆ-ն բավարարվեց նրանով, որ մի քանի պաշտոնյաների աշխատանքից ազատեց, ու այդպես էլ մինչ օրս որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել։ Աշխատանքից ազատելո՞վ եք պատժում պաշտոնատար անձանց եւ հարցը համարում լուծված։
– Դուք բոլոր դեպքերը նշում եք բացասական կողմով, ոչ մի դրական բան չասացիք ընթացքում կատարված լավ դեպքերի մասին կամ առավելությունների մասին։ Կոնկրետ դեպքը, որի մասին Դուք նշում եք, ցավոք, եղել է։ Նույն ստանդարտ պատասխանը, նախաքննության շրջանում բոլոր հարցերի պատասխանը կտրվի։ Պաշտպանության նախարարությունը իրավասու չէ դատարանի փոխարեն որոշում կայացնելու մարդկանց նշանակելու մեղավոր կամ արդարացնելու, դրա համար կա համապատասխան իրավական դաշտ, եւ իրավական դաշտում աշխատում են։
Զրուցեց Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում