Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ո՞ր հայը չի դատապարտել Մարտի 1-ը, կա՞ մեկը, որ չի պահանջում արդարացի բացահայտում. «Հրապարակ»

Մարտ 06,2019 12:11

Մարտի 1-ին կազմակերպված երթը ոչ միայն չնպաստեց հասարակության ներսում համերաշխության ու միասնության ձեւավորմանը, այլեւ, ընդհակառակը, ավելի խորացրեց հակասությունները։ Փաշինյանն այդ երթը կազմակերպել էր իր հերթական, ես կասեի՝ ամենացցուն խոստումը չկատարած, թեեւ վաղուց էր հայտարարել, որ Մարտի 1-ի գործը վերջնականապես բացահայտված է։ Օրվա էներգետիկան, չնայած ՀԱԿ կարկառուն ներկայացուցիչների բուռն աջակցությանը, լղոզված էր։

Ո՞ր հայը չի դատապարտել Մարտի 1-ը, կա՞ մեկը, որ չի պահանջում արդարացի բացահայտում։ Հետեւաբար վարչապետը՝ որպես երկրի ղեկավար, այլեւս քաղաքական խնդիր չունի լուծելու։ Թող հանգիստ նստի իր տեղը, իսկ մնացածը կանեն իրավապահները։

Եվս մեկ նկատառում՝ Փաշինյանից հետո պատվանդանին ծաղիկներ դրեց նրա տիկինը՝ Աննան։ Դա պատճառ դարձավ, որ երկրի հեռուստատեսությունները մի քանի րոպե անընդհատ ցուցադրեն թիկնապահների բանակով շրջապատված Փաշինյան ընտանիքի «խորը կարեկցանքն ու վիշտը»։ Օրվա խորհրդի ու ճոռոմ արարողության ավելի կոպիտ հակադրություն դժվար էր պատկերացնել։

Վերջին օրերին Փաշինյանը կորցրել է վերահսկողությունը ոչ միայն հասարակական տրամադրությունների վրա, այլեւ իր թիմի գործողությունների, որոնք տրամաբանական համարել պարզապես հնարավոր չէ։ Ես այսպես կասեի՝ Փաշինյանը շարունակում է Ֆեյսբուքով պատկերացնել իրականությունը եւ իր քայլերը համապատասխանեցնել վիրտուալ իրականության պատկերին։ Հասարակության ներսում, մինչդեռ, բոլորովին այլ գործընթացներ են զարգանում, ընդ որում, ծայրաստիճան անցանկալի թե՛ Փաշինյանի եւ թե՛ նրա գլխավորած կառավարության համար։ Դրանք ոչ թե ֆեյսբուքյան ստատուսներում նկատվող անցողիկ դրսեւորումներ են, այլ սովորական կյանքում՝ փողոցում, պետական հաստատություններում, հեղափոխության երեկվա «կարգադրիչների» գործերում նկատվող իրական խայտառակություններ։

Ինչ-որ մեկն իր ծանոթին ուզում է Երեւանի պետհամալսարանի ռեկտոր նշանակել, ոմանք իրենք իրենց պարգեւատրում են աստղաբաշխական գումարներով, չգիտեմ ովքեր որոշում են տասնյակ հազարավոր մարդկանց դարձնել գործազուրկ եւ գցել փողոց, ինչ-որ մի խումբ Հայաստանի օրհներգն է փոխում, մեկ ուրիշը՝ կաթողիկոսին, երրորդը ոստիկան ծեծելու մեջ է հմտացել, առավել «շուստրիները» թալանով են զբաղված մաքսակետերում ու հարկայինում։ Եվ այս ամենը՝ ոչ թե Ֆեյսբուքում, այլ իրական կյանքում։

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031