Սկզբում ասում էին՝ մինչեւ կառավարությունը չձեւավորվի, տնտեսությունը, երկիրը չի զարգանա, հետո կառավարությունն էլ ձեւավորվեց, նորից ժողովրդին սպասման մեջ դրեց՝ մինչեւ ընտրություններ չլինեն, ու նոր խորհրդարանը չձեւավորվի, երկրում ներդրումներ չեն լինի։
Նոր խորհրդարանն արդեն երկու ամիս է՝ կա, իսկ ո՞ւր են ներդրումները՝ հարցրինք ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանին։ «Խորհրդարանի ձեւավորումը ներդրումներին խանգարող պատճառներից էր, բայց ոչ միայն պատճառներից էր։ Մենք էսօր որոշակիության խնդիր ունենք, մասնավորապես՝ Հարկային օրենսգրքի հետ կապված ու մնացած կարգավորումների առումով, եւ կարծում եմ, որ մինչեւ խաղի կանոնները լրիվ չհստականան, ներդրումային սպասումներն ամբողջությամբ իրականություն չեն դառնա»,- ասաց պարոն Թունյանը։
– Այնպիսի տպավորություն է, որ անընդհատ սպասման մեջ եք պահում ժողովրդին, այն ժամանակ ասում էիք՝ իշխանափոխություն լինի, լավ կլինի, հետո՝ կառավարությունը ձեւավորվի, լավ կլինի, հետո՝ մինչեւ խորհրդարանը չձեւավորվի, ներդրումներ չեն լինի, հիմա էլ Հարկային օրենսգրքին ենք սպասում։ Դրանից հետո՞ ինչին ենք սպասելու։
– Լավ, իսկ որ ասում եք՝ ներդրումներ չեն գալիս կամ գալիս են, ինչ-որ թվային տվյալներ Դուք ունե՞ք, որ չեն գալիս։
– Դրա համար հարցնում եմ՝ Դուք ի՞նչ թվային տվյալ ունեք ներդրումների մասով։
– Չունեմ առայժմ, էս ընտրություններից հետո ընկած ժամանակահատվածին վերաբերող ներդրումային վիճակագրությանը ծանոթ չեմ, որովհետեւ դեռ չի հրապարակվել։ Եթե ուզում եք ավելի առարկայական խոսենք, սպասեք, թող տվյալները հրապարակվեն, նոր դրա հիման վրա արդեն կասենք՝ դինամիկան ինչպիսին է։ Հիմա էս պահին զուտ սուբյեկտիվ դատողություններ կարող եմ անել։ Այո, իմ կարծիքով էլ ակտիվությունն այնպիսին չէ, ինչպիսին որ կցանկանայի լիներ։ Բայց նաեւ դրա պատճառներն ինձ համար որոշակի են։
– Օբյեկտի՞վ են այդ պատճառները։
– Հիմնականում օբյեկտիվ են։ Էլի եմ ասում՝ նախ ազդեցությունը միանգամից չի զգացվում, եթե ասում են՝ ներդրումներ կլինեն, դա չի նշանակում, որ անմիջապես ընտրություններից մեկ շաբաթ հետո պետք է ներդրումները գան։
Երկրորդը, մենք ունենք բիզնես միջավայրի կարգավորումները հստակեցնելու խնդիր։ Ամենապարզ ու ամենակարեւոր բանն ասեմ. դա, նորից եմ կրկնում, Հարկային օրենսգիրքն է։ Մինչեւ դա չընդունվի…
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում