Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արարատ Միրզոյան. «Կոչ եմ անում միասնական ջանքերով ընտրական բարեփոխումների փուլ սկսել»

Մարտ 06,2019 11:34

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի եւ պատգամավորների հարցուպատասխանի ավարտին այսօր ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, դիմելով երեք քաղաքական ուժերին՝ «Իմ քայլին», «Լուսավոր Հայաստանին» եւ ԲՀԿ-ին՝ ընտրական գործընթացի վերաբերյալ հայտարարություն արեց:

«Կոչ եմ անում միասնական ջանքերով ընտրական բարեփոխումների փուլ սկսել: Սահմանափակումներ եւ խոչընդոտներ չկան: Եթե միասին պայմանավորվենք, արմատական փոփոխություններ կարող ենք մշակել»,-վստահեցրեց Արարատ Միրզոյանը:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն էլ իր հերթին համոզմունք հայտնեց, որ ընտրական գործընթացում քաղաքական ուժերի գործակցությունը կշարունակվի:

Հիշեցնենք, որ 2018թ.-ին ԱԺ-ն չընդունեց «Ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031