Տեղեկացնենք, որ ավելի վաղ Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքի ղեկավար Արթուր Մանուկյանը, համագյուղացիների դժգոհությունների և համայնքում ստեղծված լարված իրավիճակի պատճառով, 2018 թվականի նոյեմբերի 28-ին իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ համապատասխան դիմում էր ներկայացրել համայնքի ավագանուն, որը բավարարվել Էր: 2019 թվականի փետրվարի 17-ին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում նա դարձյալ առաջադրել էր իր թեկնածությունը և 50 ձայնի տարբերությամբ վերընտրվել համայնքի ղեկավարի պաշտոնում:
Արմավիրի մարզպետարան