Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀ կառավարության և ԻԻՀ կառավարության միջև ստորագրվել է «Արաքս սահմանային գետի վրա հիդրոէլեկտրակայաններ կառուցելու և շահագործելու բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիր

Մարտ 05,2019 20:40

2007թ. մարտի 19-ին ՀՀ քաղաք Մեղրիում ՀՀ կառավարության և ԻԻՀ կառավարության միջև (այսուհետ՝ կողմեր) ստորագրվել է «Արաքս սահմանային գետի վրա հիդրոէլեկտրակայաններ կառուցելու և շահագործելու բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիր:

Կողմերը հայտարարում են «Մեղրի» ՀԷԿ-ի կառուցման ծրագիրն իրականացնող կազմակերպության` ներդրող ընկերության ընտրության մեկնարկի մասին։

Նախատեսվում է, որ ներդրող ընկերությունն ինքնուրույն լուծելու է «Մեղրի» ՀԷԿ-ի կառուցման, շահագործման և տնօրինման հետ կապված ֆինանսական միջոցների հայթայթման և կազմակերպչական բոլոր հարցերը: Շինարարությունը պետք է իրականացվի 5 տարվա ընթացքում, որից հետո 15-20 տարի երաշխիքային ժամկետում «Մեղրի» ՀԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիան պետք է վաճառքի նպատակով տեղափոխվի Իրան` ներդրող ընկերության կողմից կառուցվող մոտ 20կմ երկարությամբ և 220կՎ լարմամբ երկշղթա բարձրավոլտ օդային էլեկտրահաղորդման գծով (Ագարակ ենթակայանում նախատեսելով 3 անջատիչով սխեմա):

Հետաքրքրված ներդրողները «Մեղրի» ՀԷԿ-ի կողմից արտադրվող էլեկտրական էներգիայի գնման գնի վերաբերյալ նախնական առաջարկները, համապատասխան ֆինանսական մոդելի ուրվագծմամբ, կարող են մինչև սույն թվականի ապրիլի 5-ը ներկայացնել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության էլեկտրոնային հասցեին՝ [email protected]: Սույն թվականի ապրիլին նախատեսվում է ԻԻՀ Թեհրան քաղաքում կազմակերպել հանդիպում-քննարկում: Հետաքրքրված ներդրողների մասնակցությունը Թեհրանում կազմակերպվող հանդիպմանը ցանկալի է։ Հանդիպման ընթացքում նախատեսվում է նախապատվություն տալ պոտենցիալ այն ներդրողին, որի կողմից առաջարկվող ֆինանսական մոդելը կընտրվի որպես լավագույնը։ Այնուհետև պոտենցիալ ներդրողին կառաջարկվեն հետագա համագործակցության պայմանները։

«Մեղրի» ՀԷԿ-ի հիմնական բնութագրերը բերված են ստորև․

–          Հաշվարկային հզորություն՝ 100 ՄՎտ,

–          Էլեկտրական էներգիայի տարեկան հաշվարկային արտադրանք՝ 750-800 մլն.կՎտժ,

–          Հաշվարկային ճնշում՝ 90 մ,

–          Ճնշումային թունելի տրամագիծ՝ 7,5 մ,

–          Ճնշումային թունելի երկարություն՝ 18,2 կմ,

–          Կապիտալ ներդրումների ծավալ՝ շուրջ 300 մլն. ԱՄՆ դոլար։

 

Պատվարը.

 

Պատվարի տիպը՝ ջրթափային-բետոնային,

բարձրությունը` 9 մ,

կատարի երկարությունը` 200 մ,

Էլեկտրակայանի տիպը` վերգետնյա,

Տուրբինի տիպը՝ ուղղահայաց Francis,

Ճնշումային խողովակաշարի տրամագիծը՝ մինչև 4,3 մ:

Ըստ նախնական գնահատականների՝ բերվում են նաև հիմնական շինարարական աշխատանքների մոտավոր ծավալները.

 

Ջրթափային պատվար և լրացուցիչ սարքեր

 

գրունտային (հողային) աշխատանքներ                 820,000 մ3

գրունտային (ժայռային) աշխատանքներ              160,000 մ3

բետոն                                                                               130,000 մ3

ցեմենտ                                                                            47,000 տ

կաղապարամած (опалубка)                                          82,000 մ²

ամրան (арматура)                                                                      5,330 տ

 

 

Ճնշումային թունել (ստորև աղյուսակում տվյալները բերված են 8,5 մ թունելի տրամագծով):

Ծավալները պետք է նվազեցվեն թունելի տրամագծին համապատասխան (թունելի տրամագիծը` 7,5 մ): 

ՀԷԿի շենք. 

գրունտային (հողային) աշխատանքներ                 20,000 մ3

գրունտային (ժայռային) աշխատանքներ              186,000 մ3

բետոն                                                                               17,000 մ3

ցեմենտ                                                                            7,000 տ

կաղապարամած                                                             9,200 մ²

ամրան                                                                               5,330 տ

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031