Ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը «Հայելի» ակումբում կայացած ասուլիսում նշեց, որ դեռեւս քանի տարի առաջ նախկին մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին առաջարկել է թատրոնների հարկային բեռը թեթեւացնել, սակայն ապարդյուն: Նրան զայրացնում է նաեւ թատրոններին զուտ որպես ՊՈԱԿ վերաբերվելու «վերեւի» դիրքորոշումը
«ՊՈԱԿ, ՄՈԱԿ էդ ինչ ապուշություններ են, եթե արվեստի օջախին ՊՈԱԿ են ասում, արվեստը վերանում է»,-տարակուսանք է հայտնում ռեժիսորը:
«Թատրոնները շահութաբեր հիմնարկներ չեն եւ ծանրացել են պետության վրա, իսկ մեր Նազենի Ղարիբյանը անտեղյակ է ոլորտից: Օրինակ, ասում է՝ Համազգային թատրոնն ունի ուղղվածություն դեպի Դաշնակցությունը, հարցնում են՝ ինչով է դա արտահայտվում, ասում է՝ հայրենասիրական բաներ են բեմադրում: Ապշում ես, էս ինչ է ասում, այ մարդ…Ախր էդ ինչ եք կպել թատրոններից»,- նշում է Ծատուրյանը:
Նա նաեւ հավելում է. «Մեր պարոն Փաշինյանն ասում է թափանցիկություն, թավշյա հեղափոխություն, ասում է՝ պետք է ժողովուրդն ամեն ինչ իմանա, բայց հանկարծ պարզվում է,որ թաքցրել են մեզանից…Լավ, հրամանը սարքել եք, դեմ տաք մեզ, չիմանա՞նք, ինչ անենք: Կրկնվում է կոմունիստական հասարակարգի ամբողջ ձեւակարգը»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Հիշի Խորեն Աբրահամյանին ինչ արեցիր,,,