«Ասել, որ «Ռեստարտը» դա արել է մեր դրամաշնորհի շնորհիվ, նույնն է, թե ասել, որ պարոն Ալումյանը, որը մեզանից դրամաշնորհ է ստանում, Ռոբերտ Քոչարյանին պաշտպանում է մեր ցուցումով» ,- ասել էր «Բաց հասարակությունների հիմնադրամ – Հայաստան» գրասենյակի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը՝ նշելով, որ դրամաշնորհների տրամադրումը կատարվում է ներկայացված ծրագրերի շրջանակներում և որևէ ծրագրից դուրս գործունեություն չի վերահսկվում ԲՀՀ-ի կողմից։
Ռոբերտ Քոչարյանի գործով փաստաբան Հայկ Ալումյանը հաստատեց, որ ժամանակին «Բաց հասարակության հիմնադրամներ»-ի կողմից դրամաշնորհ է ստացել. ««Մատաղիս»-ի գործի հետ կապված, Աշոտ Հարությունյանի գործի հետ կապված. Այո, այդ գործերի հետ կապված դրամաշնորհներ ստացել եմ ԲՀՀ-ից»։
Փաստաբանն ասում է, որ ինքն է դիմել դրամաշնորհ տրամադրելու համար, որովհետև իր պաշտպանյալները անվճարունակ են եղել, բավարար դրամական միջոցներ չեն ունեցել դատարաններ դիմելու, համապատասխան վճարները կատարելու համար։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ «Ա1+» կայքում