Այսօր մի քանի ժամ շարունակ Գյումրու կենտրոնական հատվածներում ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչները ուժեղացված հսկողություն են սահմանել՝ կանգնեցնելով օրինախախտ վարորդներին։ Նրանք ստուգման են ենթարկել նաև միկրոավտոբուսների վարորդներին։ Ոստիկաններն անակնկալի են բերել նաև հետիոտներին՝ առաջարկելով ուղեկցել նրանց փողոցն անցնելիս։ Հետիոտների փաստմամբ, նրանց շարքերում կային նաև մայրաքաղաքի ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչներ։
Մենք ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից հետաքրքվեցինք՝ կա՞ արդյոք լուրջ պատճառ ամեն քայլափոխի մեքենաները կանգնեցնելու, մեզ պարզաբանեցին․ «Ուժեղացված ծառայություն է իրականացվում երթեւեկության անվտանգությունը բարձրացնելու համար»։
Ժամը 16․00-ի սահմաններում արդեն իսկ հսկողությունը դադարեցված էր։ Նշենք, որ կոնկրետ Գյումրիում ճանապարհային ոստիկանությունը չի փայլում իր կատարած աշխատանքով․ հատկապես ուշ ժամի կենտրոնական փողոցներում ու Վարդանանց հրապարակում կարելի է ականատես լինել երթևեկության կանոնների խախտման բազմաթիվ դեպքերի։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ